Այս խայտառակ պրակտիկան պետք է վերացնել. Սաքունցը պահանջ ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մեր պահանջն է, որ առաջին հերթին պետք է քաղաքական կամք դրսևորել և կողմնորոշվել՝ մենք մնում ենք Եվրոպայի խորհրդի որպես անդամ պետություն մարդու հիմնարար իրավունքների և կոնվենցիայի շրջանակներում, թե՞ այդ կոնվենցիան աղավաղում ենք՝ մնալով ԱՊՀ շրջանակները լքած կոնվենցիայի մաս»,- հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Հիշեցնենք՝ երեկ գրասենյակն ահազանգել էր, որ 2025թ․-ի փետրվարի 13-ին ՀՔԱՎ գրասենյակի իրավական պաշտպանության ներքո գտնվող Ռոման Շկլովերին զանգահարել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Մետրոպոլիտենի պահպանության բաժնից՝ հրավիրել բաժանմունք որոշ պարզաբանումներ ստանալու նպատակով։ Ռ․ Շկլովերը նույն պահին կապվել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հետ և Կազմակերպության փաստաբան Սամսոն Գալստյանի ուղեկցությամբ ներկայացել բաժին։ Ոստիկանության բաժնում հայտնել են, որ Ռուսաստանի Դաշնությունում Ռ․ Շկլովերի դեմ քրեական գործ կա հարուցված, բայց դեռևս խափանման միջոց ընտրված չէ։Այդ ընթացքում փաստաբան Ս․ Գալստյանի ներկայությամբ ՀՀ ոստիկանության բաժին  են ներխուժել Ռուսաստանի Դաշնության անվտանգային մարմինների ներկայացուցիչներ, ամենայն հավանականությամբ, Անվտանգության դաշնային ծառայության՝ «ФСБ» -ի աշխատակիցներ և ՀՀ ոստիկանների ներկայությամբ Ռ․Շկլովերին փորձել են համոզել ինքնակամ գնալ իրենց հետ և հանձնվել ՌԴ-ին, խոստանալով, որ   «իր հետ ամեն ինչ լավ կլինի»։  ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս․Գալստյանը թույլ չի տվել նման ապօրնություն, և Ռ․Շկլովերն ինքն էլ հրաժարվել է «ФСБ» -ի աշխատակիցների հետ համագործակցելուց։

Մանրամասները՝ տեսանյութում։