Ադրբեջանը դատավարություններով փորձում է ազդել մեր զգացմունքների վրա․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
06.03.2025 | 15:20Ադրբեջանի կողմից դատավարությունները նման կերպով հրապարակայնացնելը մեր զգացմունքների վրա ազդելու նպատակ է հետապնդում։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«Գայթակղությունը շատ մեծ է այս թեմայով լուրջ հայտարարություններ անելու և ազդեցիկ խոսքեր ասելու, բայց պետք է գնահատել, թե այդ խոսքերը որքանով են Բաքվում պահվող գերիների՝ Հայաստան վերադարձին օգուտ տալու, որքանով՝ վնաս»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։