04 Նոյեմբեր 2024 | 11:00
Վերջին 3 տարիներին ստվերային տնտեսությունը նվազել է․ Ռուստամ Բադասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջին 3 տարիներին ստվերային տնտեսությունը նվազել է, այս մասին ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ «Մեր գնահատականներով՝ 2022թ․ հիմնական հարկատեսակների գծով` դրանք են ավելացված արժեքի հարկը, շահութահարկը, եկամտահարկը, ճեղքը կազմել է ՀՆԱ-ի 3,6 տոկոսը, ինչը նախորդ տարվա նկատմամբ բարելավվել է 0,5 տոկոսային կետով»,- նշեց նա։ Մանրամասները՝ տեսանյութում։