Փաշինյանը մանրամասնեց՝ ինչ արդյունք ունեցավ «վերբալ հրադադարը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հետաքրքիր բան պարզվեց. երբ իմ ու իմ ընտանիքի հասցեին ասում էին վիրավորանքներ, ես երկրի ղեկավար չեմ, հենց մենք ենք ասում՝ դառնում ենք երկրի ղեկավա՞ր»,- անդրադառնալով իր կողմից հայտարարված վերբալ «հրադադարին», նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ հունիսի 28-ին կեսգիշերին մոտ ֆեյսբուքյան գրառմամբ վարչապետն ընդդիմախոսներին առաջարկեց, այսպես ասած, հրադադար վերցնել։

«Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռքբերել, որ մի իքս ամսաթվից հանրային–քաղաքական–հրապարակային դաշտում հայհոյախոսությունը և հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք և անցնում բացառապես քաղաքակիրթ և հարգալից բանավեճի, և միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Ես առաջարկում եմ հուլիսի 1–ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ և այս պահից մինչև հուլիսի 5–ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի և խոսույթի կիրառման վրա»,- գրել էր նա ֆեյսբուքյան էջում։

Հուլիսի 5-ից հետո խոստացված ամփոփումը չեղավ, ինչն այսօր իր ասուլիսի ժամանակ կատարեց Փաշինյանը.

«Մենք կորոշենք՝ ում, երբ, ինչ դոզայով, բայց իմացեք՝ այդ գործիքակազմն այլևս կա։ Կամ ես անում եմ այլ առաջարկ՝ եկեք ընդհանրապես հրաժարվենք հայհոյախոսությունից։ Ես ընդունում եմ սուր, կոշտ քննադատություն, բայց ոչ հայհոյանք։ Թող այս բառապաշարով ոչ ոք չփորձի մրցակցել ինձ հետ, ես 5 քրեակատարողական հիմնարկներում երկար ժամանակ անցկացրած մարդ եմ։ Պետք չէ «Պանդորայի արկղը» բացել. եթե որևէ մեկը մտածում է, որ շատ հարուստ բառապաշար ունի, կարող է շատ աղքատիկ վիճակում հայտնվի»։

Մանրամասները՝ տեսանյութում։