19 Սեպտեմբեր 2023 | 23:37
Նրանք, ովքեր քայլեր պետք է ձեռնարկեն, լուռ են. առաջին հերթին՝ ՌԴ-ն. Դավիթ Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արցախում տեղի ունեցողը Ադրբեջանի կողմից հերթական լայնածավալ ագրեսիան է։ Այս մասին հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով Արցախի «Օրը» լրատվականի հարցերին։ «Բնական է, որ դա ոչ մի կապ չունի իրականության հետ, ի՞նչ է նշանակում հակաահաբեկչական, երբ հրթիռակոծվում ու ոչնչացնում են քաղաքացիական օբյեկտները, տուժում է քաղաքացիական բնակչությունը, այդ թվում երեխաներ, ծերեր։ …