20 Ապրիլ 2017 | 17:42
Քարոզարշավը չմեկնարկած՝ Տարոն Մարգարյանի պաստառները ողողել են Երևանի կենտրոնը (տեսանյութ)
Չնայած նրան, որ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու է վաղվանից՝ ապրիլի 21-ից, սակայն արդեն այսօր գործող քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը սկսեց այն։ Բաղրամյան պողոտայում,Թումանյան և Տերյան փողոցներում փակցված են Տարոն Մարգարյանի քարոզչական պաստառները, որոնք էլ Factor.am-ի տեսախցիկը ֆիքսեց։ Ցուցապաստառում գրված է՝ Երևանի ավագանու ընտրություններ և 3 թիվը, քանի որ ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն քվեաթերթիկում երրորդն …