10 Դեկտեմբեր 2018 | 01:36
Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն 24:00-ի դրությամբ ստացել է 51 հաղորդում
ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում՝ ժամը 24:00-ի դրությամբ, ստացվել է 51 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։ Ստացված հաղորդումներից 9-ը Երևանում է, 5-ը՝ Սյունիքի, 9-ը՝ Շիրակի, 4-ը՝ Արագածոտնի, 9-ը՝ Արարատի, 8-ը՝ Գեղարքունիքի, 2-ը՝ Արմավիրի, 1-ական՝ Վայոց Ձորի, Տավուշի և Լոռու մարզերում: Եվս 2 …