Ամուլսարի գագաթ բարձրացած արշավախմբի դեմ Ոստիկանություն դիմում է ներկայացվել. ի՞նչն է անհանգստացրել «Լիդիան Արմենիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Armland արշավականների 35 հոգանոց խումբը չէր էլ կարող ենթադրել, որ Ամուլսար բարձրանալը Ոստիկանություն հրավիրվելու առիթ կդառնա: Սեփական տարածքի ներխուժման, գողության և տեխնիկայի վնասման կասկածանքով որպես խմբի ղեկավար Արտյոմ Մարտիրոսյանից Ոստիկանությունը բացատրություն է վերցրել:

«Գագաթ հասնելու ճանապարհին մեզ հանդիպեցին «Լիդիան» ընկերության աշխատողները, որոնք մեզ ասացին, որ սար չենք կարող բարձրանալ։ Բայց արդեն 15-20 մետր էր մնացել մինչև գագաթ և անվտանգությունից ելնելով գագաթը ամենալավ տեղն էր հանգստանալու»,- պատմեց երիտասարդը։

Ոստիկանության լրատվական ծառայությունից Factor TV-ին հայտնեցին՝ Ոստիկանություն դիմում է ստացվել «Լիդիան Արմենիայի» աշխատակցից, որ լեռնագնացների կողմից ներխուժում է կատարվել, հնարավոր է՝ գողություն կատարված լինի: Դիմումն այս պահին Ոստիկանությունում ուսումնասիրվում է:

«Ամուլսարի ճանապարհին տեխնիկա չենք տեսել, որ վնասենք, իսկ գողության կասկածանքը միանգամայն անհեթեթ է»,- պնդում է Armland արշավականների խմբի ղեկավար Արտյոմ Մարտիրոսյանը. «Բարձրանալիս ոչ մի ցուցանակ չենք նկատել, որ դա արգելված գոտի է։ Մեզ նախապես չեն ասել, որ սեփական տարածք է և իրավունք չունենք այդտեղ բարձրանալ։ Լեռները ազատ տարածք են և օգտվել ենք իրավունքից։ Չի կարող լեռը սեփական տարածք լինել: Մենք դա չենք ընդունում, և լեռները բաց են բոլորի համար ու հասանելի են ՀՀ բոլոր քաղաքացիներին»:

«Լիդիան Արմենիա» ընկերություն մեր զանգերը մնացին անպատասխան:

«Դեռ պետք է ապացուցել, որ Ամուլսարը սեփական տարածք է»,- մեկնաբանելով միջադեպը՝ ասում է էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը։ Փորձում է ապացուցել հակառակը՝ ըստ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի, Ամուլսարը այս պահին չի կարող լինել որևէ մեկի սեփականությունը։

«Ամուլսարի տարածքը Գնդեվազ և Կեչուտ գյուղի արոտավայրերն են և չէր կարող սեփականաշնորհված լինել։ Դա Արփա և Որոտան գետի, Սևանի ջրահավաք ավազանն է և պետք է ապացուցվի, որ դուրս էր այդ տարածքից և կարող էր սեփականաշնորհվել»,- նշեց բնապահպանը։

Բացի այդ, ավելացնում է Վարդանյանը, Ամուլսարի գագաթ տանող ճանապարհին չկա և ոչ մի ցուցանակ, որը կարգելեր երթը կամ կհուշեր սեփական տարածք մտնելու մասին։ Ըստ այդմ՝ առնվազն տրամաբանական չէ «Լիդիան Արմենիա»-ի աշխատակցի դիմումը. «Իրենք չէին կարող իմանալ և չեն իմացել, որ դա ինչ որ մեկի սեփական տարածքն է, հակառակը, իմանալով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումները, իրենք կարող էին դա դիտել հանրային տարածք»։

Գնդեվազի և Ջերմուկի հողերի հատկացման գործընթացի հետ կապված քրեական գործեր են հարուցված, և Ամուլսարի շրջակա տարածքների պատկանելության հարցը վիճարկվում է, և ըստ էկոլոգիական իրավունքի մասնագետի, մինչև վերջնական դատական ակտի կայացումը տարածքը չի կարող սեփականություն համարվել։ Վարդանյանն այստեղ դիտավորություն է տեսնում. «Բոլոր այն անձինք, որոնք դեմ են արտահայտվել ծրագրի իրականացմանը, բոլորը այս կամ այն կերպ իրավական ճնշումների են ենթարկվում այդ ընկերության կողմից։ Մի մասին զրպարտության հոդվածով են պատասխանող ճանաչել, մի մասով գործեր են հարուցել։ Անում են այնպես, որ մարդկանց լռեցնեն և վախեցնեն, բայց հակառակ էֆեկտ է ստացվում»։

«Լեռնագնացների արարքը իրավազանցություն չէ և չեն կարող պատասխանատվության ենթարկվել»,- համոզված է բնապահպանը, իսկ Ոստիկանություն ներկայացված դիմումը երկար կյանք չի ունենա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան