Վերջին 160 միլիոնը՝ Սանիթեքին. այսուհետ աղբահանությունը միայն քաղաքապետարանի ուսերին է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 20:21
Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողները
Բոլորը

Արդեն մեկ ամիս է՝ «Սանիթեքը» դադարեցրել է Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունները։

Սեպտեմբերի 10-ին  ընկերությունը հայտարարություն էր տարածել, թե ի զորու չէ վճարել իր աշխատակիցներին, քանի որ քաղաքապետարանն օգոստոսի 2-րդ կեսի համար փոխանցում չի կատարել։

«Սանիթեքի» աշխատակիցներն օրեր շարունակ բողոքի ակցիաներ էին իրականացնում ինչպես Կառավարության շենքի, այնպես էլ քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով  վճարել 165 միլիոն 340 հազար դրամ։

Այսօր արդեն քաղաքապետարանը հայտարարեց,  որ «Սանիթեքին» 160 միլիոն դրամ է փոխանցվել՝ 2019-ի օգոստոս ամսվա 2-րդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց։ Այսպիսով, քաղաքապետարանը վերջնականապես հայտնեց,  «Սանիթեի» նկատմամբ այլևս որևէ ֆինանսական պարտավորություն չունի։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության  անդամ Հայկ Հովհաննիսյանն ասում է, որ մտահոգվում էր՝ արդյոք այդ գումարը կհասնի՞ «Սանիթեքի» աշխատակիցներին․ «Վերջապես փոխանցվեց այն գումարը, որը գնահատվել է  որպես օգոստոս ամսվա երկրորդ կեսի կատարված աշխատանք։ Բացի այդ, օգոստոսի 29-ից սկսած՝ մենք  բացարձակապես պարտավորություն չունենք «Սանիթեք» կազմակերպության նկատմամբ՝ անկախ ամեն ինչից, և այլևս ոչ մի դրամական միջոց քաղաքապետարանը պարտավոր չէ նրանց փոխանցել»:

«Սանիթեքի» կողմից պահանջվող 165 միլիոն 340 հազար դրամից քաղաքապետարանը 160 միլիոնն է փոխանցել։ Ավագանու անդամը դա հետևյալ կերպ է մեկնաբանում․ «Ընդհանուր առմամբ, երբ գումարները փոխանցվում են «Սանիթեք» կազմակերպությանը,  բոլորդ էլ նկատել եք, որ կիրառվում են տույժեր՝ ձախողումների համար, կիրառվել են պահումներ»։

Հայկ Հովհաննիսյանը համոզված է․ «Սանիթեքը» մոտ ապագայում ֆինանսական նոր պահանջներ չի ներկայացնի․ ««Սանիթեք» կազմակերպությունն է պարտք իր աշխատակիցներին և ոչ թե քաղաքապետարանը։ Այսպիսով, քաղաքապետարանը կատարում է իր պայմանագրային պարտավորությունը։ Փաստացի, այլևս մենք նրանց գումար չունենք վճարելու և այն ժամանակ էլ մեր հանդիպումներն ակցիա իրականացնող քաղաքացիների հետ զուտ եղել են նրա համար, որ մտահոգ ենք եղել մեր քաղաքացիների համար, թե աշխատել են, բայց չեն վճարվել, որն ինձ համար երևի ամենացավալի և ամենաանընդունելի փաստն էր»։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը լիահույս է, որ սրանով «Սանիթեքում» աշխատավարձերի հարցը վերջնականապես կլուծվի․ «Կարծում եմ, որ քաղաքապետարանը պետք է հստակեցնի հետագա ընթացքը։ Հասկանալի է,  որ վճարումներ այլևս չպետք է իրականացվեն, որովհետև ծառայություն չի մատուցվել, սակայն դժվարանում եմ ասել որն է ճիշտը․ չլուծարել պայմանագիրը և պարզապես  չվճարել, թե՞ լուծել պայմանագրի խնդիրը, լուծարել այն և շարունակել հետագա ընթացքը»։

Այդուհանդերձ, «Լույս» խմբակցության ղեկավարը կարծում է, որ «Սանիթեքի» խնդիրներն այսքանով չեն սահմանափակվի․ «Վստահ եմ, որ այդ ֆինանսական հարցը մնալու է, որովհետև աշխատակիցների զգալի մասն ունեին արձակուրդներ, տարբեր ֆինանսական  պարտավորություններ ունեն և, բնականաբար, «Սանիթեքը» չի կարող մտածել, որ քաղաքապետարանն  այդ ամբողջ գումարը վճարելու է՝ առանց իր կողմից ծառայությունների մատուցման։ Դրա համար հույս ունեմ, որ պատշաճ կերպով կլուծվեն աշխատակիցների պայմանագրերը՝ վճարելով նաև նրանց վերջնահաշվարկները։ «Սանիթեքը» չպետք է ունենա ակնկալիք, որ քաղաքապետարանը կշարունակի վճարել գումարները»:

Դավիթ Խաժակյանի խոսքով՝ մայրաքաղաքի աղբահանության ճգնաժամն արդեն հաղթահարման փուլում է․ «Կազմակերպչական թերություններ, իհարկե, կան, սակայն խնդիրը և ճգնաժամը, որը եղել է, կարող ենք ասել, որ մեկ տարի անց լուծվեց։ Իհարկե, մեկ տարին բավականին մեծ ժամանակահատված է, բայց խնդիրն իր լուծումը ստանում է և, հույս ունեմ, որ սա  չի լինի վերջնական լուծումը, այլ կներգրավվեն նոր օպերատորներ՝ թեկուզ քաղաքապետարանն իր ձեռք բերած գույքը հանձնի հավատարմագրային  կառավարման և քաղաքում լինի մրցակցային ծառայություն, որովհետև միայն այն, որ  փողոցում աղբն այդ աստիճան կուտակված չէ, դեռևս  չի նշանակում, որ աղբահանության համակարգը լավ է գործում և, իմ համոզմամբ, այն կարող է ավելի լավ գործել, եթե կա մրցակցություն»։

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանն էլ վստահեցնում է․ վերջին երկու շաբաթվա ընթացքում Երևանի աղբահանության վերաբերյալ ոչ մի բողոք չի ստացվել։

Այս պահին արդեն 35 աղբատար մեքենա է աշխատում, 4000 նոր աղբաման է տեղադրված, սպասում են ևս 4800 պլաստմասսայե և 1000 մետաղյա աղբամանի։

«Սանիթեքի» 80-90 թեժ-գիծն արդեն հասանելի չէ, կայքը ևս չի գործում։ Կազմակերպության հանրային կապերի պատասխանատուի հետ կապ հաստատել չի հաջողվում։

Այդուհանդերձ, այս պահին մայրաքաղաքի որոշ շրջաններում դեռ կարելի է տեսնել «Սանիթեքի» աղբամաններ, սակայն դրանք արդեն կողաշրջված են, որպեսզի քաղաքացիներն այնտեղ աղբ չնետեն՝ մինչև ընկերությունն իր գույքը կհավաքի։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան