21 Հունիս 2019 | 18:45
«Ասել, որ պետք է Հրայր Թովմասյանի մուտքն արգելեն ՍԴ, սխալ է»․ ԱԺ-ում չեն կողմնորոշվում, թե ով է ՍԴ նախագահը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի անդամ է, ոչ թե դատավոր»,- ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը․ «Ինքը Սահմանադրությունն ընդունելու պահից այլևս նախագահ չի կարող լինել, որովհետև նախագահն ընտրվում է դատավորների կազմից»։ Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի՝ Հրայր Թովմասյանը և Սահմանադրական դատարանի մյուս անդամները նույնիսկ հրաժարական տալու կարիք չունեն, նրանց փոխարեն բոլոր գործողությունները կարող է կազմակերպել պետությունը։ …