Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանին կաշառք է առաջարկվել. Մարուքյանը՝ ձայնագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 19:13
Այգեհատ և Օձուն գյուղերում 24 ժամ ջուր չի լինի
27.10.2026 | 19:00
«Վաղն այդ տվյալները կարող են օգտագործվել լրագրողների և ակտիվիստների դեմ»․ Դարբինյանը՝ ՀՀ-ում IMEI-ի գրանցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:55
Կրեմլը մանրամասներ է հայտնել Ֆինլանդիայի ու Նորվեգիայի ղեկավարների՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից
27.10.2026 | 18:48
Գազատար է վնասվել. գազանջատում՝ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
27.10.2026 | 18:37
Ըմբշամարտի ԱԱ. Գևորգ Թադևոսյանը` բրոնզե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը պարտվեց
27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:28
Փաշինյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը
Բոլորը

Ես այդ ձայնագրությունը սեյվ եմ արել, կարծում եմ՝ այդ տեսանյութը պարիտետային հանձնաժողովի համար լավ քննության առարկա է. այնտեղ պետք է կանչվի և Սերժ Սարգսյանը, և Նիկոլ Փաշինյանը, և յուրաքանչյուրը պետք է պատմի, թե ինչ է առաջարկել Ալիևը, որոնց մասին մենք չենք իմացել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկվար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված ձայնագրությանը, ըստ որի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ալիևի անունից ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին 5 միլիարդ դոլար է առաջարկել Արցախի 7 շրջաններից հրաժարվելու դիմաց, Սերժ Սարգսյանը մերժել է առաջարկը:

«Կարևոր հարցեր կան, այդ գումարն առաջարկվել է անձամբ Սերժ Սարգսյանի՞ն, թե Հայաստանի Հանրապետությանը, ի՞նչ պայմաններով է առաջարկվել, ոնց է առաջարկվել, այդ նյութն ինչպես է սպրդել մամուլ, բազմաթիվ հարցեր կան:

Ես չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանին կաշառք են առաջարկել: Բայց թող Սերժ Սարգսյանն ասի՝ կաշառք են առաջարկել, չեմ վերցրել: Կարող է ասել են՝ Հայաստանին փող տանք, դուրս եկեք, կարող է ասել են՝ քեզ կաշառք տանք, զորքերդ հանի: Երկու տարբերակն էլ հնարավոր է: Որ նախագահին կաշառք կառաջարկեն, մի քիչ չեմ հավատում»,- ասաց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը հավելեց, որ հիմա ԱԺ-ից դուրս պարիտետային հանձնաժողով ստեղծելու նախագծի վրա են աշխատում. «Պարիտետային հանձնաժողովը նշանակում է ամեն ուժից հմապատասխան թվով ներկայացուցիչներ լինեն, որ որևէ ուժ դոմինանտ չլինի և հավասարակշիռ քննարկում լինի: Միայն սա չի, մի քիչ սպասեք, էլի նյութեր են լինելու: Սերիաներ կան, որոնք հերթով քննվելու են»:

Մանրամասները՝ տեսանյութում: