Բալային տուգանային միավորների կիրառումը հետաձգվում է մինչև 2022 թ.-ի առաջին կիսամյակի ավարտը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
08.12.2020 | 11:53ԱԺ-ում քննարկվում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Հետաձգվում է պարեկաճանապարհային ոստիկանության կողմից բալային տուգանային միավորների կիրառումը, քանի որ այդ կիրառման համար անհրաժեշտ են տեխնիկական և մի շարք կառուցվածքային փոփոխություններ: Այն հետաձգվում է մինչև 2022թ. առաջին կիսամյակի ավարտը»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը: