05 Մայիս 2025 | 22:11
Ծեծել կարելի է, եթե ներողությո՞ւն խնդրես․ բռունցքները գործի դրած թաղապետը մնաց պաշտոնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր նախ քաղաքապետից, հետո՝ հանրությունից ներողութուն խնդրեց Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքի մասնակից թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը։ «Տեսարանը ոչ հաճելիներից էր, կարծում եմ՝ որպես վարչական շրջանի ղեկավար՝ չպետք է տրվեի սադրանքին, պետք է առավելագույնս պահպանեի զսպվածություն։ Ցավում եմ տեղի ունեցածի համար, ձեզնից և հանրությունից ևս մեկ անգամ ներողամտություն եմ հայցում, դրանից հետո ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»,- …