Վարչապետն ասաց՝ ինչ-որ մարդիկ Սահմանադրական փոփոխությունների խորհրդի նիստերից շատ են բացակայել, բայց ինքը ոչ մեկին ներկա չի եղել․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը․ նոր չափը կգործի 2027-ից
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
26.10.2026 | 20:00
Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
26.10.2026 | 19:41
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
Բոլորը

Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Factor TV-ի հետ զրույցում նշում է, վարչապետի հայտարարությունից կարող էր տպավորություն ստեղծվել, որ սահմանադրական փոփոխությունների վերջնական նախագիծ կա, սակայն իրականությունն այդպիսին չէ։ Նա պնդում է, որ մի շարք առանցքային հարցեր, որոնք պարտադիր կարգավորվում են ցանկացած սահմանադրությամբ, հանձնաժողովում դեռ չեն քննարկվել։

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների, Իոաննիսյանը նշում է. «Վարչապետի հայտարարությունից կարող է տպավորություն ստեղծվել, որ ինչ-որ վերջնական բան կա։ Այդպիսի տպավորություն ստեղծվեց, բայց դա այդպես չի։ Ինչն այդպես չի, և ես ուրախ եմ, որ Արդարադատության նախարարությունն էլ հստակություն այստեղ մտցրեց»։

Նրա խոսքով, կան բազմաթիվ չհամաձայնեցված և չքննարկված կետեր։ «Կան կետեր, որոնք խորհուրդը դեռ չի քննարկել, և այդ կետերը դեռ պետք է քննարկվեն խորհրդում», – ասում է նա։ Որպես օրինակ՝ նա նշում է եկեղեցու կարգավիճակի, Սահմանադրական դատարանի, հակակոռուպցիոն մարմինների և սահմանադրության փոփոխման մեխանիզմներին վերաբերող հարցերը։

«Արդարադատության նախարարությունն ասաց, որ այո՛, կան բաներ, որոնք խորհրդում դեռ չեն քննարկվել և պետք է քննարկվեն», – հավելում է Իոաննիսյանը՝ փարատելով մտավախությունը, թե հանձնաժողովը շրջանցվում է։ Նրա պնդմամբ, առանց խորհրդի քվեարկության վերջնական նախագիծ լինել չի կարող. «Խորհուրդը պետք է նաև քվեարկի վերջնական նախագծին»։

Անդրադառնալով մինչև մարտի վերջ նախագիծը հրապարակելու կառավարության մտադրությանը՝ Իոաննիսյանը նշում է, որ ժամանակը քիչ է, սակայն հնարավորության սահմաններում աշխատանքները շարունակվում են։ «Մենք մեր մասով պատրաստակամությունը հայտնել ենք, եթե պետք է, թեկուզ գիշերով, քննարկումներ անել»։

Նա շեշտում է բովանդակային քննարկումների կարևորությունը. «Էականը բովանդակությունն է։ Հիմա այդ բովանդակության մեջ կան էական հարցեր, որոնք չեն քննարկվել»։

Հարցին՝ արդյոք նոր սահմանադրությունը նախաբան կունենա և այնտեղ հղում կլինի Անկախության հռչակագրին, Իոաննիսյանը պատասխանում է. «Նախաբան խորհուրդը երբեք չի քննարկել։ Ինձ հայտնի չէ աշխարհի որևիցե երկիր, որի Սահմանադրությունը չունի նախաբան»։ Սակայն, ըստ նրա, իշխանությունների մոտեցումներից կարելի է ենթադրել, որ նախաբանում Անկախության հռչակագրին հղում չի լինի։ Այնուամենայնիվ, նա սա առաջնային կարևորության հարց չի համարում։

«Ինձ համար շատ ավելի կարևոր է հակակոռուպցիոն մարմինների անկախության սահմանադրական երաշխիքները լինեն սահմանադրությունում։ Ինձ համար ավելի կարևոր է, որ առողջապահության իրավունքները պաշտպանելու մեխանիզմ ներդրվի»,- ասում է նա։

Քննարկվող կարևորագույն հարցերից է նաև Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերի մասին սահմանադրական դրույթը։ Իոաննիսյանը կարծում է, որ այն պետք է հանվի. «Ինձ թվում է՝ եկեղեցու բացառիկ կարգավիճակը պետք է դուրս գա։ Դե ինչի՞ պետք է մնա էլի։ Պետությունն ընդունում է եկեղեցու բացառիկ պատմական դերը։ Իսկ Մեսրոպ Մաշտոցի բացառիկ պատմական դերը չե՞նք ընդունում կամ հայոց այբուբենի։ Հայոց այբուբենը շատ ավելի մեծ բացառիկ պատմական դեր ունի, քան առաքելական եկեղեցին»։

Նա իր համար առավել կարևոր է համարում այնպիսի կարգավորումները, որոնք իրական իրավաբանական ուժ ունեն և ազդում են քաղաքացիների կյանքի վրա։ «Ինձ համար շատ կարևոր է, որ համացանցի հասանելիության իրավունքը ամրագրվի սահմանադրությունում։ Երբ որ ես տեսնում եմ՝ ոնց է ուրիշ երկրներում այս տարածաշրջանում համացանցը այսպես սահմանափակվում, իմ համար շատ կարևոր է, որ համացանցի ազատության իրավունքը սահմանադրությունում ամրագրվի», – նշում է հանձնաժողովի անդամը։

Իոաննիսյանը նաև ընդգծում է, որ նույնիսկ մասնագիտական հանձնաժողովի կողմից հավանության արժանանալուց հետո գործընթացը չի ավարտվում։ «Խորհրդի ընդունելով ամեն ինչ չի վերջանում։ Այդ ամեն ինչը պետք է անցնի հանրային քննարկումներով։ Հանրային քննարկումների արդյունքում իր հերթին կարող է փոխվել և պետք է փոխվի, որովհետև, ի վերջո, հանրությունն է ընտրական տեղամասերում դրան օրհնություն տալու կամ չտալու»,- եզրափակում է Դանիել Իոաննիսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան