Բոլորն ասում են՝ պարտք, պարտք․ առանց պարտքի ո՞նց ես զարգացնելու երկիրը․ Խաչատուր Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
Բոլորը

«Մենք վերջին տարիներին ունեցանք անշարժ գույքի գնի աճ Հայաստանի Հանրապետությունում, ընդհանրապես, ամեն ինչի գինը սկսեց բարձրանալ։ Դա նշանակում է՝ մենք ավելի վճարունակ պետություն դարձանք։ Ոչ մի անգամ չեմ լսել, որ պետական մարմիններից մեկն ասի՝ գիտե՞ք ինչ կա, Հայաստանի իրացվելիության գումարը X էր, հիմա դարձել է X գումարած 100 տոկոս կամ 200 տոկոս։ Օրինակ՝ ցանկացած ֆիզիկական անձի, քաղաքացու բնակարանի գինը բարձրացել է»,- ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

Նրա խոսքով՝ վերոնշյալը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը առավել մեծ վճարունակության բազա է ձեռք բերում։ Սուքիասյանի խոսքով՝ դրա մասին չի խոսվում, տվյալները չեն կապվում արտաքին պարտքի հետ։

«Բոլորն ասում են՝ պարտք, պարտք, պարտք… Ինչ պա՜րտք, պարտքը չվերցնես, ո՞նց ես զարգացնելու երկիրը։ Այս մասին էլ է պետք շատ հստակ դուք ասեք։ Հարկային հավաքագրման չափի, այդ չհավաքագրման մասով էլ այսօր մի քանի բան իմացա, խնդրում եմ մի քիչ ճիշտ էլի գնահատական տանք»,-դիմելով ֆինանսների փոխնախարարին՝ ասաց Սուքիասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։