Բացահայտ ցինիզմ է, Փաշինյանը ո՞նց է ասում՝ ինքն է ամենաշատն արել արցախցիների համար․ Արցախը դադարել է գոյություն ունենալ․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ Հայկ Խանումյանը, Factor TV-ի եթերում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե իր կառավարությունն արցախցիների համար ավելին է արել, քան որևէ նախկին իշխանություն, այն որակեց որպես «բացառիկ ցինիզմ»։

Վարչապետը նշել էր, որ 2023 թվականից ի վեր պետբյուջեից 145 միլիարդ դրամ է հատկացվել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքների համար։ Ի պատասխան այս թվերին՝ Խանումյանը հակադարձեց կորուստների մասշտաբը․ «12,000 քառակուսի կիլոմետր և 150,000 բնակիչ ունեցող Արցախը դադարել է գոյություն ունենալուց։ Հայաստանը, հայությունը զրկվել է 12,000 կիլոմետր քառակուսուց և տեղում բնակվող 150,000 բնակչությունից։ Ես չեմ խոսում հոգևոր, մշակութային այն հսկայական ժառանգության համար, որը մենք թողել ենք այսօր Ադրբեջանի տիրապետության տակ, և փաստացիորեն ականատես ենք լինում ոչ միայն էթնիկ զտման, ցեղասպանության, այլ նաև մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման»։

Խանումյանի խոսքով, Փաշինյանի հայտարարությունը, թե ինքն ամենաշատն է արել Արցախի համար, պետք է այլ դաշտում քննարկվի։

«Եթե բացառիկ ցինիզմ չէ իր ասածը, ուրեմն պետք է բժիշկները դրանով զբաղվեն», – նշեց նա։

Փորձագետը մտահոգություն հայտնեց, որ իշխանական թիմում բացակայում է վարչապետին հակակշռող կարծիքը։ «Ես չեմ հասկանում, իր թիմում չկա՞ մեկը, որ հուշի, որ չի կարելի այդպիսի բաներ ասել։ Եվ ես տեսնում եմ, որ լրջագույն խնդիրների ենք բախվելու առաջիկայում, որովհետև ոչ միայն այս հարցը չի, տարբեր հարցերում չկա մեկը, որ կարողանա հակազդել Նիկոլ Փաշինյանին», – ասաց նա՝ հավելելով․ «Բոլորը վախենում են։ Եվ այս ամենը, այս ավտորիտար նկրտումները, որ ունի Փաշինյանը, տարածվելու է ընտրություններից հետո տարբեր համակարգերի աստիճանաբար ոչնչացմամբ»։

Անդրադառնալով Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ազատման շուրջ վարչապետի մեկնաբանություններին, թե «փակել ենք Ղարաբաղյան շարժման էջը», Խանումյանը սա դիտարկում է որպես Ադրբեջանին և Թուրքիային ուղղված ուղերձ՝ պատմությունը վերաշարադրելու միջոցով։

«Միթե՞ Փաշինյանը դա է ուզում անի, ուղղակի հակառակ ուղղությամբ։ Եթե նրանք հայկական հետքերն են սպանում Արցախում, ինքն էլ ուզում է հայոց պատմությունը վերաշարադրել այստեղ այնպես, որ հարմար լինի Թուրքիային և Ադրբեջանին, որպեսզի հանկարծ պատերազմի վտանգ չլինի։ Դրանո՞վ է փորձում անվտանգությունը պաշտպանել։ Ես, իրոք, չեմ հասկանում տրամաբանությունը», – նշեց փորձագետը։

Խանումյանը խիստ քննադատության ենթարկեց Արցախցիների համար նախատեսված բնակապահովման ծրագրերը՝ դրանք համարելով չհաշվարկված և բացասական հետևանքներ ունեցող։ Նա կառավարության մոտեցումը որակեց որպես «պատասխանատվությունից զուրկ»․ «Գիտես, խնդիրը կա, ինչ-որ գումար ենք հատկացնում, գումարը տալիս ենք, ուզում ես՝ վերցրու, ուզում ես՝ մի վերցրու։ Սա է լուծումը, գնա, գլխիդ ճարը տես»։

Նրա պնդմամբ, այս քաղաքականությունը հանգեցնում է մի քանի խնդիրների․

Անշարժ գույքի շուկայի արհեստական թանկացում․ Դրամական միջոցների ներարկումը շուկա հանգեցնում է գների բարձրացման, ինչը չեզոքացնում է տրամադրվող գումարի արդյունավետությունը և դժգոհություն առաջացնում տեղի բնակչության շրջանում։

Մարզերի դատարկում․ Երևանամերձ համայնքներում աջակցության չափի ավելացումը խթանում է հեռավոր մարզերից արտագաղթը դեպի կենտրոն։

Ցածր արդյունավետություն․ Վարչապետի նշած 1700 ընտանիքը, ըստ Խանումյանի, կազմում է բնակարանի կարիք ունեցող մոտ 25,000 ընտանիքի ընդամենը 7-8%-ը։

Որպես այլընտրանք, Խանումյանն առաջարկում է ոչ թե գումար տրամադրել երկրորդային շուկայից բնակարան գնելու համար, այլ կառուցել սոցիալական բնակֆոնդ։ «Նախ՝ դրանով ավելացված արժեք եք ստեղծում, տնտեսությունը սկսում է աշխատել, շրջանառություն, աշխատատեղեր, հարկեր և այլն, և այլն»։

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից արցախցիներին առաջարկվող հումանիտար օգնությանը, որը մերժվել է ՀՀ կառավարության կողմից, նա նշեց, որ մերժումը ճիշտ է եղել, քանի որ Ռուսաստանի հիմնական պարտավորությունը մարդասիրական բեռներ ուղարկելը չէր։

«Ռուսաստանը պետք չէր հումանիտար օգնություն ուղարկի, ինքը մի ֆունկցիա ուներ այս վերջին տարիներին՝ պետք է մի փոքր միջանցք պահեր», – ասաց նա՝ ընդգծելով, որ միջանցքի առկայության դեպքում Արցախի բնակիչները մարդասիրական օգնության կարիք չէին ունենա։

Խանումյանը նաև ընդգծեց համանախագահ երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) պատասխանատվությունը՝ պնդելով, որ նրանք ձախողել են հակամարտության խաղաղ կարգավորման երաշխավորի իրենց դերը։ «Հետևաբար, դուք գոնե դրա հումանիտար հետևանքների մի մասը ձեր վրա վերցնելու պարտավորություն ունեք։ Պետք չի բրինձ ու հնդկաձավար ուղարկելով խաբել մարդկանց։ Դուք կոնկրետ, հստակ պարտավորություններ ունեք»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան