07 Հոկտեմբեր 2021 | 20:32
Ժողովրդավարությունը և կոռուպցիայի դեմ պայքարը պետք է դրվեն այնպիսի ռելսերի վրա, որ իրապես անձանցից կախված չլինի․ Քննարկում՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կետերի իրականացման շուրջ
Ասել, թե նախորդ տարվա իրադարձությունները՝ Արցախյան երկրորդ պատերազմը, COVID-19-ի տարածումը չեն ազդել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման ընթացքի վրա, սխալ կլինի, բայց ասել, թե շատ է ազդել, կլինի չափազանցություն։ Factor TV-ի «Ուշադրության կենտրոնում» հաղորդաշարի առաջին թողարկմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը։ Հաղորդման ուշադրության կենտրոնում էր ՀԸԳՀ–ում ժողովրդավարության ամրապնդմանը, …