Վիճաբանություն՝ ԱԺ դահլիճում. Արման Եղոյանն ու Գեղամ Նազարյանը հարցեր են պարզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
Բոլորը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթի ժամանակ ԱԺ դահլիճում վիճաբանություն էր ծագել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի միջև:

«Պարո՛ն Եղոյան, լռե՛ք: Պարո՛ն Նազարյան, Պարոն Հակոբյան, լռե՛ք: Բոլորդ լռեք»,- հորդորեց Ռուբինյանը:

Նշենք, որ Վահագն Ալեքսանյանն ԱԺ իր ելույթում նշելէր, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը խեղաթյուրում է վարչապետի խոսքերը, թե իբր «Սև լճի համար կռիվ չենք տալու»:

«Այնինչ հնչել է, որ 30 տոկոսի համար պատերազմ չենք սկսելու, որովհետև էդ պատերազմը, մեր պատկերացմամբ, ողբերգություն է, իսկ ոմանց համար՝ ընդամենը լավ վիդեոմատերիալ, որպեսզի նախընտրական քարոզարշավի տեսահոլովակների ժամանակ «Բայրաքթարից» նկարահանման կադրեր ցույց տան, թե ոնց են սպանվում մեր զինվորները: Պատերազմը ձեզ համար ընդամենը վիդեոարխիվ է, որից դուք կկարողանաք քաղել ողբ և դարձնել քաղաքական դիվիդենդ: ՀՀ հեռուստաընկերությունից եթեր է հեռարձակվել թուրքական «Բայրաքթարից» նկարահանված կադրեր. Էդքանից հետո եկել եք ու մեզ ինչ-որ բա՞ն եք ուզում ապացուցել, մեզ հայրենասիրական դա՞ս եք ուզում տալ: Երիտթուրքից մինչև «Բայրաքթարի» ամբասադոր. սա է ձեր քաղաքական հետագիծը, ու սա դաջված է մնալու ձեզ վրա»,- նշել էր Ալեքսանյանը:

Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Վահագն Ալեքսանյանի ելույթին, մասնավորապես նշել էր. «Նման անպատասխանատու հայտարարություն անողը գնաց ավելի հեռու՝ մտածելով, որ իր համաքաղաքացու մոտ իր վարկանիշը բարձրացնելու համար լավ կլինի վիրավորել ընդդիմադիրներին՝ նրանց անվանելով «թուրքական բայրաքթարների դեսպաններ»։ Նա շատ լավ գիտի, թե ովքեր են նստած այստեղ, գիտի բոլորիս կենսագրությունը և որոշեց, որ նայելով մեր կողմը՝ կարող է ասել, որ, օրինակ, Աբգարի հայրը «բայրաքթարի դեսպան» է։ Ու նման արտահայտությունից հետո նա նորից մտնելու է ԱԺ ու հայ ժողովրդին կամ մեզ բարոյականության դասեր տալու։ ՔՊ-ին հուսահատ կոչ եմ անում որոշակի դաստիարակչական աշխատանք անել, ասել, թե ինչն է կարելի ասել, ինչը ոչ։ Կարող եք քննադատել, անցյալը փորփրել, բայց ոչ վիրավորել»։

Մանրամասները՝ տեսանյութում: