Բենզինից հոսանքի անցնելու ժամանակը․ էլեկտրական մեքենաների ներմուծումն ազատվել է 35 տոկոս հարկից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Եթե որոշել եք էլեկտրական մեքենա ներկրել, իսկական ժամանակն է։ ԵՏՀ-ն որոշում է ընդունել, որով մաքսատուրքից ազատում է էլեկտրական մեքենաների ներմուծումը ԵՏՄ անդամ երկրներ, այդ թվում՝ Հայաստան։ Դա զգալիորեն նվազեցնելու է ներկրման ծախսերը, սակայն կան որոշակի սահմանափակումներ։

Սահմանված քվոտայի համաձայն՝ այս տարվա ընթացքում առանց մաքսատուրքի Հայաստան կարելի է ներմուծել մինչև 7 հազար մեքենա, մյուս տարի՝ մինչև 8 հազար մեքենա։ Տարեկան սահմանված քանակը լրանալուց հետո ներմուծվող մեքենաների դեպքում արդեն կգանձվի մաքսատուրք։

«Գնի մեջ փաստացի մաքսատուրքի մասը 15 տոկոս է կազմում, իսկ ավելացված արժեքի հարկը՝ 20 տոկոս, և փաստացի ներկրողի համար 35 տոկոս բեռ դուրս է գալիս, ինչը լուրջ գումար է կազմում մեքենայի ինքնարժեքի մեջ։ Քվոտայի առկայությունը լուրջ խթան կհանդիսանա ոլորտի զարգացման համար»,- նշում է Plug.am ծրագրի համակարգող Կարեն Դերձյանը, որ ինքն էլ էլեկտրամեքենա շահագործող է։

Արդյո՞ք բավարար է այդ քանակը մեկ տարվա համար։ Շրջակա միջավայրի նախարարության բերած վիճակագրությունը որոշակի պատասխան է տալիս այդ հարցին։ Բանն այն է, որ եթե 2017 թվականին Հայաստան է ներմուծվել ընդամենը 29 էլեկտրական տրանսպորտային միջոց, ապա 2021 թվականին այդ թիվը հասել է 6,645-ի։ Համարյա այնքան, ինչքան քվոտա ստացել է Հայաստանը 2022 թվականի համար։

Այդ դեպքում արդյո՞ք շտապելու կարիք կա։ Դերձյանը բացատրում է, որ նախորդ տարիների ներկրումների թիվը վերաբերում է բոլոր էլեկտրական տրանսպորտային միջոցներին։ Օրինակով բացատրում է, որ նախորդ տարի ներկրված ավելի քան 6,000 միավոր տրանսպորտից մոտ հազարն է եղել մարդատար մեքենա։

«Tesla» էլեկտրական մեքենաների ներկրմամբ զբաղվող Տիգրան Միքայելյանը նշում է, որ վերջին շրջանում էլեկտրական մեքենաների նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է։

Միքայելյանը բացատրում է․ մարդիկ սկզբում կասկածանքով էին վերաբերվում՝ արդյո՞ք կկարողանան սպասարկել մեքենան, արդյո՞ք արժե անցնել էլեկտրականի․ հարցերը շատ էին։ Իսկ հիմա իրավիճակը փոխվել է։ Վերջին շաբաթներին էլ, ըստ Միքայելյանի, շուկայի ու գների վրա ազդել են Ուկրաինայի պատերազմն ու դրա հետևանքները։

«Այս մի տարվա մեջ շատ մեծ փոփոխություն եղավ, քանակային ահավոր են շատացել։ Ներկա դրությամբ գնանկումը պայմանավորված է նրանով, որ Ուկրաինան չի գնում, բայց դրա զուգահեռ, քանի որ ԱՄՆ-ում վառելիքը թանկացել է, հիմա մարդկանց հետաքրքիր է հին «Tesla» գնելն ու վերանորոգելն ԱՄՆ-ում»,- բացատրում է Միքայելյանը։

Կառավարության համար էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրումը բնապահպանական խնդիր է լուծում, վարորդների համար՝ նաև սոցիալական։ Այդ մեքենաների վարորդները նշում են, որ շահագործումը շատ ավելի էժան է։

Կարեն Դերձյանը նշում է, որ Plug.am ծրագրով իրենք տասնյակ լիցքավորման կայաններ են բացել։ Եվ հիմա ամեն մարզում առնվազն երկու այդպիսի կայան կա, որոնք մինչև հիմա էլ անվճար են մեքենան լիցքավորելու համար։ Հիմա արդեն դրվում են նաև վճարովի կայաններ, և դրանք բոլորը գրանցվում են քարտեզի վրա, որպեսզի մարդկանց համար հեշտ լինի պլանավորել իրենց ճանապարհորդությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան