Ադրբեջանի առաջարկած 5 կետերի վերաբերյալ ոչինչ չասվեց. Գեղամ Մանուկյանը՝ փակ նիստի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
Բոլորը

«Քննարկումը այդպես էլ ոչինչ չտվեց, որևէ նոր բան չի հնչել փակ նիստում, բացի մեկ-երկու փոքր դրվագից: Ընդդիմությունը շարունակում է նույն կարծիքին մնալ, որ շատ հարցերում իշխանությունը կրավորական կեցվածք ունի: Այսօր ԱԺ փակ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Բանակցային պրոցեսից, առաջարկներից, Ադրբեջանի 5 կետերին ի պատասխան՝ հայկական կողմի որրևէ դիտողության կամ առաջարկի մասին ոչինչ չասվեց:

Այն, ինչ երեկ ԱԺ հանձնաժողովում Արարատ Միրզոյանի հետ հարցուպատասխանի ժամանակ հնչել է, նույնի կրկնությունը եղավ նաև փակ նիստում:

Իշխանության կողմից որևէ ռեալ պարզաբանում հավանական բանակցային պրոցեսի մասին, որևէ հիմնարար տեղեկություն չեղավ»,- նշեց Մանուկյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ միգուցե իշխանությունն ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին չի վստահում՝ կարծելով, որ արտահոսքեր կլինեն, Մանուկյանն արձագանքեց. «Փակ նիստերից արտահոսքեր չեն եղել, Հայաստանի պատմության մեջ այդպիսի դեպքեր գրեթե չեն եղել, ես մեկ դեպք եմ հիշում նախկին խորհրդարանից, երբ եղել է փակ նիստ և պատգամավորներից արտահոսք է եղել»։

Մանրամասները՝ տեսանյութում: