Սուրեն Պապիկյանն ու Քրիստինե Գրիգորյանը հակասում են միմյանց. ինչ է կատարվում Ներքին Հանդում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

Սուրեն Պապիկյանի ղեկավարած Պաշտպանության նախարարությունն ու վերջերս Մարդու իրավունքերի պաշտպանի պաշտոնում ընտրված Քրիստիննե Գրիգորյանը միմյանց հակասող տեղեկություններ են հայտնում Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքի ուղղությամբ ադրբեջանական զինուժի առաջխաղացման վերաբերյալ:

ՄԻՊ-ը հաստատում է համայնքի վարչական ղեկավար Խաչիկ Բաղդասարյանի՝ նախորդ շաբաթ հայտնած տեղեկությունը, որ ադրբեջանցի զինվորականները տեղակայվել են Ներքին Հանդի հարակից տարածքում: ՄԻՊ-ի գրասենյակը երեկ տարածած հաղորդագրությամբ մասնավորեցրել էր տարածքները, որոնք հայտնվել են թշնամու նշանառության տակ:

«Ներքին Հանդի գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի և Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից բլրի վրա 2022-ի մարտի սկզբին ադրբեջանական զինված ուժերի տեղակայումը, այդ թվում՝ մի քանի վրանների տեղադրումը և իրենց դիրքերից թիկունք կառուցվող նոր ճանապարհները, նոր են»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրությունում։

Ըստ ՄԻՊ-ի՝ բնակիչները նախկինում նշված տարածքում չեն նկատել ադրբեջանական զինծառայողների կամ նրանց որևէ դիրք՝ նշելով, որ դեռ երկու ամիս առաջ այդ տեղանքից փայտ են հավաքել։

Մինչ ՄԻՊ գրասենյակն ահազանգում է թշնամական պետության զինուժի առաջխաղացման մասին, Պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի առաջխաղացման մասին տեղեկությունները, սակայն ոչ ամբողջությամբ։ Գերատեսչության տարածած տեսանյութից պարզ է դառնում, որ ՊՆ-ն, ըստ էությա,ն ընդունում է տարածքի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը, բայց ոչ թե  այս տարվա մարտից, այլ նախորդ տարվա գարնանից:

«Նախորդ տարի փորվել են խրամատներ, որոնք պատճաշ կահավորման բացակայության պատճառով ձմեռային պայմաններում պիտանի չեն եղել, նրանք հեռացել են և վերադարձել այս գարնանը»,- նշում են ՊՆ-ից։

Սյունիքից ընտրված «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը նշում է՝ ստացվում է, որ տարածքը, այնուհանդերձ, անցել է Ադրբեջանին, միայն թե ՊՆ-ում այդ մասին տեղեկացել են նախորդ տարի, բայց հանրությանը հայտնի է դարձել այս գարնանը:

Ի դեպ, չի բացառվում, որ ՊՆ-ի երեկ տարածած պարզաբանման ենթատեքստում այն է, որ թշնամու կողմից առաջխաղացումը եղել է այն ժամանակ, երբ Զինված ուժերի Գլխավոր շտաբը ղեկավարում էր Փաշինյանի հրաժարականը պահանջող Օնիկ Գասպարյանը: Նա, հիշեցնենք, Գլխավոր շտաբը ղեկավարեց մինչև անցյալ տարվա մարտի առաջին տասնօրյակը:

Ինչևէ, պաշտպանական գերատեսչության կողմից խուճապի չմատնվելու հորդորներին զուգահեռ՝ ՄԻՊ-ն ահազանգում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից նոր դիրքավորման արդյունքում ուղիղ նշանառության ու դիտարկման տակ է հայտնվել նաև գյուղի արոտավայրերի մեծ մասը՝ մոտ 50 հա, ինչպես նաև մի քանի գյուղացիների վարելահողերն ու այգիները: ՄԻՊ-ը շեշտում է՝ անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների համար այս իրավիճակը լրջագույն դժվարություններ է ստեղծել իրենց ապրուստը հոգալու առումով։ ՊՆ-ն հակառակն է պնդում՝ հիմնավորելով, որ ադրբեջանցիները չեն կարող դիտարկել Ներքին Հանդը, քանի որ նրանց դիրքերը 2 կիլոմետր հեռու են, բացի այդ՝ գյուղի և նրանց միջև մի քանի բարձունք կա։

Իրականում ի՞նչ է կատարվում Ներքին Հանդում. Սյունիքից ընտրված ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն առաջարկում է պաշտոնական լրահոսին հետևել, միայն թե իշխանական պատգամավորը չի նշում, թե քաղաքացին ինչ անի, երբ պաշտոնական լրահոսում միմյանց հակասող տեղեկություններ են հայտնվում:

Սյունիքից ընտրված իշխանական պատգամավորներն այսօր ամեն կերպ խուսափեցին պատասխանել լրագրողների՝ Ներքին Հանդին առնչվող հարցերին: Իսկ ահա Պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի անդամ, իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը հաստատում է ՄԻՊ-ի տեղեկությունները, որ այս առաջխաղացմամբ վտանգվում է գյուղացիների կյանքը:

Պաշտպանության նախարարության պարզաբանման մեջ հատուկ ուշադրություն է գրավում նաև այն միտքը, որ թշնամին ցրտի պատճառով լքել է չկահավորված դիրքերը: Այստեղ հարց է առաջանում, թե ինչո՞ւ հայկական կողմը չի փորձել ապամոնտաժել կամ հետ վերադարձրել թշնամու լքած դիրքերը:

Իշխող խմբակցությունը չի բացառում, որ նման միջադեպեր հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշից մինչև Սյունիք՝ կարող են գրանցվել: Գագիկ Մելքոնյանը նշում է՝ ամեն վայրկյան թշնամին կարող է առաջ գալ, քանի դեռ սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթաց տեղի չի ունեցել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան