Հումանիտար աղետ, միջազգային հանրությանն ուղղված կոչ․ Ադրբեջանի միջամտությամբ Արցախում կրկին գազ չկա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.01.2026 | 23:28
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում
13.01.2026 | 23:13
PKK-ն հայտարարել է, որ Հալեպի բախումները նպատակ ունեն խափանել Թուրքիայի հետ խաղաղության բանակցությունները
13.01.2026 | 22:58
Ռուբիոն կարևորել է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը
13.01.2026 | 22:51
Միրզոյան–Ռուբիո հանդիպում․ քննարկվել է ՀՀ–ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումը
13.01.2026 | 22:27
Ավարտվել է Միրզոյան-Ռուբիո հանդիպումը
13.01.2026 | 22:07
Դատարանը կորոշի՝ արդյո՞ք Լը Պենը կարող է մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին
13.01.2026 | 21:53
Պապիկյանը հետևել է սպայական կազմերի ատեստավորման գործընթացին
13.01.2026 | 21:39
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.01.2026 | 21:24
Ալիևը վերակառուցումից հետո ռազմարդյունաբերական գործարան է բացել
13.01.2026 | 21:10
ԱՄՆ, թե Իրան, ՀՀ-ն պետք է ընտրի․ առևտուր՝ Թրամփի կանոններով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 21:00
Լուրջ է Սոլովյովի սպառնալիքը՝ ռազմական ուժ կիրառել ՀՀ դեմ․ ՌԴ-ն ցավոտ է տանում Թրամփի ուղին՝ ԱՄՆ-ի հետ․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 20:44
Կանխարգելվել է մոտ 15.000.000 ՀՀ դրամի հափշտակության դեպք. ՆԳՆ կիբեռոստիկանություն
13.01.2026 | 20:30
ՆԱՏՕ-ականին նման, Հայաստանին հարմար․ ԶՈՒ նոր համազգեստը դեռ վերջնական չի հաստատվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.01.2026 | 20:12
Հարավային Կորեայի նախկին նախագահի համար դատախազությունը մահապատիժ է պահանջել
13.01.2026 | 20:00
Քոչարյանը, Կարապետյանը, Սարգսյանը չեն դատապարտի Սոլովյովին․ իրենք ՀՀ-ն ՌԴ-ի կազմում են ուզում տեսնել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին 40 տարվա ընթացքում մարտին այսքան ձյուն չէր տեղացել ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի տարածքում։ Արցախի որոշ շրջաններում ձյան շերտի բարձրությունը հասնում է մինչև մեկ մետրի։ Այս օրերի համար անսովոր ցուրտ եղանակին զուգահեռ՝ արցախցիները բախվել են մեկ այլ դժվարության՝ բնական գազ չունենալուն։ Պաշտոնական տվյալներով՝ մոտ 100 հազար բնակչություն ունեցող Արցախում 80 տոկոսը բնական գազից է օգտվում։ Կապույտ վառելիքով են ջեռուցվում հիվանդանոցների մեծ մասը, դպրոցները, մանկապարտեզները, արտադրամասերը։

Արցախի ողջ տարածքում բնական գազ չկար շուրջ երկու շաբաթ, գազատարի վթարը Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տեղանքում էր՝ Շուշիի մոտ: Ադրբեջանական կողմն օրեր շարունակ թույլ չէր տալիս մտնել վթարի վայր և վերանորոգման աշխատանքներ սկսել։ Բանակցությունների արդյունքում վերականգնման աշխատանքներ սկսեց հենց ադրբեջանական կողմը, որոնք ավարտին հասան մարտի 18-ին։ Հաջորդ օրը վերականգնվեց բաժանորդների կեսից ավելիի գազամատակարարումը, սակայն 3 օր անց Բաքվի ուղիղ միջամտությամբ գազամատակարարումը դադարեցվել է։

Արցախում կարծում են, որ պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ընդհատել է գազամատակարարումը։ Իսկ ինչո՞ւ էր վնասված գազատարի վերականգնումն իրականացնում ադրբեջանական կողմը․ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը խուսափեց պատասխանել․ «Այդ հարցին ձեռնպահ կմնամ պատասխանել»։

Ավանեսյանն ասաց՝ այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ, որպեսզի խնդիրը կարգավորեն։ «Արցախգազ» ՓԲԸ աշխատակցուհին ասում է՝ հեռախոսազանգերն այնքան շատ են, որ չեն էլ հասցնում պատասխանել, հարցնում են՝ «Ե՞րբ է գազ լինելու»։

«Գիշերվանից ամբողջ Արցախում գազ չկա, չգիտենք, թե երբ կլինի»,- ասացին ընկերությունից։

Գազամատակարարման ընդհատումն Արցախում բազմաթիվ խնդիրներ է ստեղծել․ ծանրաբեռնվածության պատճառով նաև հոսանքի պարբերական անջատումներ են լինում։

«Շատ ցուրտ է այստեղ, մոտ 1 մետր ձյուն է եկել, և քանի որ բոլորն անցել են էլեկտրականությամբ ջեռուցման, վթարներ են լինում, այսինքն՝ ցանցը ծանրաբեռնվածությանը չի դիմանում»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի բնակիչ Տիգրան Պետրոսյանը։

Ըստ նրա՝ կարող են առանց գազի և լույսի ապրել, բայց իրենց համար ստեղծված իրավիճակն է վիրավորական, այն, թե ինչու ռուս խաղաղապահները չեն զսպում նման սադրանքները։

«Խաղաղապահները, որոնք մեր անվտանգությունն են ապահովում, հիմա կա՛մ չեն կարողանում ջանք գործադրել, որ այդ խնդիրը լուծվի, կա՛մ չեն ուզում։ Մի քանի օր առաջ հանդիպել ենք խաղաղապահների ղեկավարի հետ, նամակ ենք հանձնել նրան, որպեսզի փոխանցի Վլադիմիր Պուտինին»,- մանրամասնեց Տիգրանը։

Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին ճնշում գործադրել ադրբեջանական կողի վրա՝ մարդու իրավունքների լայնածավալ և շարունակվող խախտումները վերացնելու համար։ Պաշտպաններն ընդգծել են, որ Ադրբեջանը «մանր վրեժխնդրության» գործիք է գտել, որն անընդունելի է։

«Սաստիկ ձմեռային այս եղանակին Արցախի երեխաները, ծերերը, հիվանդներն ու տեղահանվածները զրկված են ջեռուցումից։ Մարդիկ կրում են անասելի դժվարություններ։ Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակվում է։ Մեզ համար կասկածից վեր է, որ ադրբեջանական կողմը միտումնավոր կերպով շարունակում է Արցախի բնակչության ճնշման ու ահաբեկման պետական քաղաքականությունը։ Նպատակը չի փոխվել՝ Արցախը ենթարկել էթնիկ զտման և դատարկել բնիկ հայերից։ Խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական պետության կողմից Արցախի բնակչության նկատմամբ էթնիկ ատելության և վրեժխնդրության շարունակվող այս գործելակերպը»,- հայտարարել են Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը։

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ևս չի հասկանում, թե ինչու էր վթարված գազատարի վերանորոգման աշխատանքները սկսել ոչ թե հայկական, այլ ադրբեջանական կողմը, սակայն նկատում է՝ պետք է պահանջ դրվեր, որ մեր կողմը վերանորոգեր, որպեսզի հնարավոր լիներ վերահսկել։

«Նման դեպքեր էլի՛ են եղել, և մեր կողմն է վերանորոգել՝ ռուս խաղաղապահների օգնությամբ։ Բնականաբար, ադրբեջանական կողմը պահանջել է, որ վերանորոգումը իրենք կատարեն, որպեսզի ցանկացած պահի, առանց վթար առաջացնելու, գազամատակարարումը դադարեցնեն»,- կարծում է պատգամավորը։

Արցախում գազամատակարարման դադարեցմանն այսօր անդրադարձ եղավ նաև Հայաստանի ԱԺ-ում, թեև ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը կոչ էր անում օրակարգից դուրս այլ հարցեր չքննարկել։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրեց Արցախում գազի բացակայության խնդրի ուղղությամբ․ «Մի քանի ժամով վերականգնումից հետո երեկ կրկին Ադրբեջանի կողմից գազամատակարարումը դադարեցվել է, և սա խստորեն դատապարտելի է։ Մեր միջազգային գործընկերները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն»։

Պատգամավորների մեկ հինգերորդն առաջարկեց Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները քննարկել ԱԺ փակ նիստում՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ։

Փակ նիստի ավարտին Արցախին վերաբերող հայտարարության նախագիծը չընդունվեց՝ իշխանությունը դեմ քվեարկեց։ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պատճառաբանեց՝ ընդդիմության բարձրացրած Արցախին վերաբերող հարցերը լուծում են՝ օգտագործելով դիվանագիտական բոլոր գործիքները։

Թեմայի առնչությամբ արդեն բաց ֆորմատով քննարկում տեղի կունենա վաղը՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ Մինչ այդ, Արցախի ԱԳՆ-ն կոչով դիմել է միջազգային հանրությանը՝ համարժեք գնահատականի ակնկալիքով։

Նախարարությունն Ադրբեջանի պահվածքը որակել է մարդասիրական ահաբեկչություն և վստահեցրել, որ Ադրբեջանի մարդատյաց քայլերը չեն կարող ազդել Արցախի ժողովրդի կամքի և հաստատակամության վրա։

Իսկ ՀՀ ԱԳՆ-ն արձանագրել է, որ ստեղծված իրավիճակը հրատապ է դարձնում հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաև միջազգային հումանիտար կառույցների անհապաղ և անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան