«Չեմ վիրավորում, Թումանյանի քառյակն եմ կարդում»․ լեզվակռիվ՝ ԱԺ-ում․ Կյուրեղյանը նկատողություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
Բոլորը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Արմենուհի Կյուրեղյանը ՔՊ-ական պատգամավորների՝ ՀՅԴ ներկայացուցիչներին վերաբերող ելույթներին, ռեպլիկներին արձագանքեց մեկ տողով՝ Թումանյանի փոփոխած բառերով. «Դեռ հեռու է մինչև Մարդը ձեր ճամփան»։

ՔՊ-ական պատգամավորները տեղից դժգոհեցին, ԱԺ նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը գործընկերներին լռելու կոչ արեց։

«Ես գրականությունից, քառատողից ընդամնեը մի տող կարդացի»,-ասաց Կյուրեղյանը։

«Մի րոպե, մի րոպե, ես այնպիսի գրականություն կարող եմ ցիտել, որ… »,- նշեց Ռուբինյանը՝ հավելելով՝ ես ձեզ թույլ չեմ տալու այստեղ գալ ու վիրավորել:

«Ես չեմ վիրավորում, ես Թումանյանի քառյակ եմ կարդում»,-պնդեց Կյուրեղյանը։

«Հիմա շարունակեք Ձեր ելույթը, այն պահին, երբ վիրավորանք լինի, ես թույլ չեմ տալու»,- զգուշացրեց Ռուբինյանը։

ԱԺ դահլիճից հնչած գոռգոռոցներին դաշնակցական պատգամավորն արձագանքեց. «Իսկ դուք կարդացե՞լ եք Թումանյանի այդ քառյակը, հասկացե՞լ եք, թե ինչի մասին է խոսում Թումանյանը»։

Դաշնակցական պատգամավորները Ռուբինյանին հորդորեցին նկատողություն անել ՔՊ-ական պատգամավորներին։

«Նկատողություն անեմ իրենց, որ վիրավորվե՞լ են։

Շարունակեք, տիկին Կյուրեղյան, և մնացեք կոռեկտության սահմաններում»,- ասաց Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: