27 Հոկտեմբեր 2021 | 13:04
Դուք բոլորով, ես՝ մենակ, հա՞․ ընդդիմությունը բուռն արձագանքեց «Ռևանշիստական ուժեր» ձևակերպմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձավ ընդդիմադիր գործընկերների վերջին ելույթներին, նա «ռևանշիստական ուժեր» անվանեց ընդդիմադիրներին, որին ընդդիմությունը բուռն արձագանքեց, դահլիճից սկսեցին խոսել, իրարանացում սկսվեց: «Ի՞նչ է նշանակում ռևանշիստ»,- տեղից արձագանքեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Մյուս պատգամավորները ևս սկսեցին տեղից խոսել։ ԱԺ նիստը նախագահող Հակոբ Արշակյանը կոչ արեց տեղից չխոսել։ …