Մեզ կշտամբում են՝ ինչու «օդիոզ» դեմքերը բանտում չեն. ՔՊ-ական պատգամավորը՝ դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը:

«Մեզ կշտամբում են՝ ինչու «օդիոզ» դեմքերից որևէ մեկը բանտում չէ: Սա համարում են մեր ամենամեծ բացթողումը, որի հետ ես սկզբունորեն համաձայն եմ: Ինչն է պատճառը, որ երբ որ բոլորն ամեն ինչ գիտեն, բայց կոնկրետ մեկ-երկու-երեք մարդ այսօր բանտում չէ»,- դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորը Վիգեն Խաչատրյանը:

Արթուր Դավթյանն արձագանքեց․ «Ասում եք, թե բոլորն ամեն ինչ գիտեն, բայց թղթի վրա չկա։ Ցավն այն է, որ երբ գալիս է ոմանցից տեղեկություններ ստանալու վիճակը, ասողները բոլորի շարքերում չեն։ Սա է դժվարություններից մեկը, բայց դա չի նշանակում, որ մենք համակերպվում ենք իրավիճակի հետ։ Վերջին տարիներին քրեական հետապնդման ենթարկվող անձանց ցանկում ավանդաբար կան նախկին նախագահներ, նախկին նախարարներ, գործող նախարար, պետական բարձր պաշտոնների անձինք, և այդ ամենն աշխատանքի արդյունք է»։

Մանրամասները՝ տեսանյութում: