Պատերազմի ժամանակ ԶՈւ ներկայացուցիչներ, այդ թվում՝ բարձրաստիճան, բազում սխալներ են թույլ տվել. դատախազ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերի նախաքննությունների ընթացքում պարզվել է, որ ԶՈՒ բազմաթիվ  ներկայացուցիչներ, սպաներ և բարձրաստիճան սպաներ մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չեն կատարել: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը:

«Իսկզբանե մենք որդեգրել ենք հետևյալ երկու ուղղությունները` 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերով քննության առարկա են դառնում ինչպես Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, այնպես էլ այդ նույն պատերազմական գործողությունների ընթացքում մեր ռազմաքաղաքական ղեկավարության, Զինված ուժերի կողմից թույլ տված ենթադրյալ հանցավոր խախտումները»,- ասաց Դավթյանը:

Գլխավոր դատախազի խոսքով` տարվա ընթացքում քննվել է պատերազմական հանցագործությունների վերաբերյալ 2150 քրեական գործ:

«Այդ քրեական գործերով տարվա ավարտի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվել 800 անձի վերաբերյալ, 55 անձինք արդեն իսկ այդ քրեական գործերով դատի են տրվել, ունենք համապատասխան դատավճիռներ: Արդեն իսկ ավարտված քրեական գործերով պարզվել է, որ, ցավոք, այդ պատերազմական գործողությունների ընթացքում մեր զինված ուժերի ներկայացուցիչներ, բազում սպաներ, այդ թվում` բարձրաստիճան սպաներ, մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չկատարելու դրսևորումներ են ունեցել, որոնցով ունենք այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ, ունենք նաև դատի տրված անձինք:

Մնացած գործերով նախաքննությունը շարունակվում է: Բոլորս նախանձախնդիր ենք առավելագույնս ճշմարտությունը բացահայտելու հարցում»,- եզրափակեց Դավթյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: