Արդեն կորսված իրավիճակ է․ կատարվելիքը կատարվել է․ Գլխավոր դատախազը՝ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը գլխավոր դատախազին հարց ուղղեց ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Դուք ասել էիք՝ տարակուսած եք, թե ինչպես էր վաճառվել նախկին պաշտոնյայի՝ կալանքի տակ գտնվող գույքը: Ասել էիք նաև, որ քննիչը շտապել է և առանց դատախազին իրազեկելու, չսպասելով բողոքարկման ժամկետի ավարտին՝ գրություն է ուղարկել Կադաստրի կոմիտե: Սա եթե Ձեզ մոտ տարակուսանք է առաջացրել, պատկերացրեք՝ մեզ մոտ ինչ է առաջացրել, տարակուսանքը մեղմ է ասված»,- նշեց Դավոյանը և հետաքրքրվեց՝ ի՞նչ եղավ, որ այսպես եղավ, պարոն Դավթյան:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս իրավիճակում ունենք ձևավորված հաստատուն պրակտիկայից տարբերվող այլ իրադրություն և նաև մեր կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզել ենք, որ տեղի են ունեցել նաև գույքի հետ կապված գործարքներ, հիմքեր են առաջացել ստուգելու այդ հանգամանքները, դրա համար ԱԱԾ Քննչական մարմնում այս պահի դրությամբ հարուցված է քրեական գործ՝ ՔՕ 308 հոդվածի հատկանիշներով… Բայց արդեն կորսված իրավիճակ է․ կատարվելիքը կատարվել է»,- ընդգծեց Գլխավոր դատախազը:

Մանրամասները՝ տեսանյութում: