ՀՀ-ում ժողովրդավարությունն առաջ է տանում քաղհասարակությունը, մինչդեռ իշխանությունը պիտի աներ հեղափոխությունից հետո․ Անդրանիկ Շիրինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2026 | 11:12
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն առաջին օրը հաղթել է Ռիխարդ Ռապորտին
18.11.2026 | 11:04
Պուտինը հանդիպել է Սի Ցզինպինի հետ՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների եռակողմ գագաթնաժողովից առաջ
18.11.2026 | 10:56
Ազգերի լիգայում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
18.11.2026 | 10:47
Ուսուցիչների համար գործարկվել է արհեստական բանականության 65 գործիք ներկայացնող հայալեզու պորտալ
18.11.2026 | 10:39
Ընդդիմադիրները Փաշինյանի մասնակցությամբ նիստին արդեն 2 ընդմիջում են վերցրել
18.11.2026 | 10:30
Սլովակիայում բողոքի ցույցեր են անցկացվել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Կրեմլի հետ նրա կապերի դեմ
18.11.2026 | 10:22
ՄԻՊ-ն ընդգծել է երեխաներին առնչվող գործերը լուսաբանելիս անձնական տվյալների պաշտպանության և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանման կարևորությունը
18.11.2026 | 10:08
Արգենտինայի հավաքականը հաղթել է 7:0 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027թ. բյուջեի նախագծի քննարկմանը. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 09:55
ՀՖՖ-ն աջակցում է ՖԻՖԱ-ի նախագահի եվրոպական թեկնածուին
18.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 18-ի դրությամբ
18.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.11.2026 | 23:25
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.11.2026 | 23:10
25-ամյա հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է մայրաքաղաքում
17.11.2026 | 22:53
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սանտիմետրով
Բոլորը

«Հայաստանում քաղաքացիական հասարակությունն է հիմնական օղակը, որն առաջ է տանում ժողովրդավարությունը», – Factor TV-ի հարցազրույցում գնահատական է հնչեցնում «Ֆրիդոմ Հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը։

Նրա ներկայացմամբ՝ «Ազգերն անցումային շրջանում» տարեկան զեկույցում Հայաստանը Մոլդովայի և Կոսովոյի հետ միասին ավտորիտար ռեժիմ ունեցող երկրից անցում է կատարել հիբրիդային ռեժիմ ունեցողի, սակայն դեռ շատ հեռու է ժողովրդավարական պետություն համարվելուց։ Հայաստանի ժողովրդավարության միավորը 7 միավորանոց սանդղակում 2,96-ից բարելավվել է՝ հասնելով 3,04-ի։

Շիրինյանն ընդգծում է՝ այս անցումը կատարվել է առավելապես քաղաքացիական հասարակության բարձր միավորի շնորհիվ։ Բայց արդյո՞ք իշխանության նախաձեռնած բարեփոխումների իրականացման տեմպը չպիտի այնքան արագ և արդյունավետ լիներ, որ ժողովրդավարությունն առաջ տանողը լիներ ոչ թե քաղաքացիական հասարակությունը, այլ հենց հեղափոխական իշխանությունը. «Իհարկե, հեղափոխությունից հետո խոստումներն այնպիսին էին, որ հենց այդպես էլ պիտի լիներ Հայաստանում, բայց ցավոք սրտի, դա իրականությանը չի համապատասխանում և քաղաքացիական հասարակությունն է շարունակում լինել Հայաստանում ժողովրդավարության շարժիչ ուժը», – ասում է Անդրանիկ Շիրինյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան