Արցախի գյուղացին է փախստական դառնալու, իշխանությանը հարցրե՛ք՝ ի՞նչ են պլանավորում․ նրանք ամեն ինչ ունեն մոսկվաներում․ Գուրգեն Արսենյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Օրերս ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը ԱԺ ամբիոնից դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կոչ անելով «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանն իր կողմից իրականացվող անհեռատես քաղաքականության համար»։ Նա պահանջել էր ԱԱԾ-ից՝ հասկանալ, թե ուր են տանում նրանց գործողությունները։

Factor TV-ի հարցազրույցում հարց ուղղեցինք՝ արդյո՞ք ԱԱԾ-ն պարզեց իր պահանջածը․ «Չգիտեմ՝ ԱԱԾ-ն պարզեց, թե չէ, ես հենց հիմա դրանով եմ զբաղված։ Մեր այս խոսակցության մի մեծ կտոր ուղղված է Արցախում քաղաքական պատասխանատվություն կրող մեր եղբայրներին»։

Բայց արդյո՞ք Գուրգեն Արսենյանը մտավախություն չունի, որ ՀՀ իշխանության այսպիսի դիրքորոշումներից Արցախում անելանելիության զգացողություններից դրդված չեն որոշի օրինակ՝ ՌԴ-ի կազմ մտել․ «Մտցնելով չի, է՛, ՌԴ-ն համաձա՞յն է դրան, սկսենք դրանից, ՌԴ-ն համաձայն է, որ Ադրբեջանի հետ սկսի իրականացնել հարաբերությունների խզո՞ւմ, ինչի՞ համար, իր խաղաղարար ուժերն այնտեղ կանգնած են։ Իրենց ֆանտազիաները, գավառական մասշտաբի աշխարհաքաղաքական վերլուծություններն ու հետևությունները շատ բարդացնում է արցախահայության գյուղացիների վիճակը։ Տուժելու է գյուղերում բնակվող հայ մարդը»։ Ըստ ՔՊ-ական պատգամավորի՝ Արցախի գյուղացիները ղեկավարությանը անկեղծ զրույցի պիտի հրավիրեն․ «Պիտի հարցնեն, ասե՛ք, դուք ի՞նչ եք պլանավորում, տնաքանդ լինելու է գյուղացին։

Փախստական դառնալու է գյուղացին, և ինքը նոր կյանք պիտի սկսի կառուցել, այնինչ այդ ղեկավարությունն այստեղ կառուցել է այդ կյանքը։ Ամեն ինչ ունի այստեղ և մոսկվաներում։ Իրենք ամեն ինչ ունեն տարբեր տեղերում։ Արցախցին չպիտի վախենա, հարցրե՛ք ձեր ղեկավարությանը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան