01 Ապրիլ 2021 | 17:28
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը կրկին տապալվել է․ ներկաները կառավարությանը սաբոտաժի մեջ են մեղադրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի այսօր հրավիրված նիստը չի կայացել՝ քվեակազմի բացակայության պատճառով. 32 անդամներից ներկա էին 14-ը: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը, խոսելով ստեղծված իրավիճակի մասին, ասաց, որ արդեն տևական ժամանակահատված խորհուրդը բախվում է այս խնդրին, երբ քվեակազմի բացակայության պատճառով տեղի չեն ունենում նիստերը: Նա նշեց, որ երբ ծանուցումն ուղարկվել է ՀԽ-ի անդամներին, նրանց մեծ …