Ադրբեջանական ագրեսիայի պատճառով տեղահանվել է 7600 մարդ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.04.2026 | 23:32
Հոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերում
13.04.2026 | 23:11
Իրանում 2025թ․ մահապատժի է ենթարկվել առնվազն 1639 մարդ. սա 1989 թվականից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է
13.04.2026 | 22:54
Ցողամարգ գյուղի հատվածը դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար
13.04.2026 | 22:44
Դատարանը մերժել է Թրամփի հայցը ընդդեմ The Wall Street Journal-ի՝ Էփշտեյնի համար բացիկի շուրջ զրպարտության գործով
13.04.2026 | 22:19
Իրանի հետ հրադադարի ընթացքում Իսրայելը ուշադրությունը սևեռում է Լիբանանի վրա
13.04.2026 | 22:05
«Որոշումները չեն կարող վավեր համարվել»․ ծանրամարտի ֆեդերացիան՝ ՀԱՕԿ-ի մասին
13.04.2026 | 21:52
Դավիթ Մինասյանին «Նաիրի» ԲԿ-ից տարան բանտ․ փաստաբան
13.04.2026 | 21:46
Առավոտյան ժամը 06։30-ից Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու
13.04.2026 | 21:33
Ապրիլի 14-ի լուսադեմին Երևանում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան. ՇՄՆ
13.04.2026 | 21:24
Արարատ Միրզոյանն ապրիլի 14-ին Կայա Կալասի հետ կհանդիպի
13.04.2026 | 21:15
Փաշինյանի նախաճաշը՝ արտառոց կազմով․ ո՞ւր մնացին ընտրակեղծարարության ու առևանգումների մեղադրանքները. ՏԵՍԱՆՅՈւԹ
13.04.2026 | 21:00
Հավաստիացնում եմ` ո՛չ միայն ՌԴ դեսպանը, այլ նաև մյուսները, երբ ԿԸՀ են գալիս, իրենց թույլ չեն տալիս քաղաքական հարց բարձրացնել․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.04.2026 | 20:57
Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ հրապարակված տեղեկությունը կեղծ է. ՆԳՆ
13.04.2026 | 20:45
Սամվել Կարապետյանի և Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութը կեղծ է․ ուժերը չեն միավորվել
13.04.2026 | 20:33
Թրամփը սպառնում է ոչնչացնել իրանական նավերը, որոնք կփորձեն հատել Հորմուզը՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի շրջափակման ֆոնին
Բոլորը

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։

Ստորև ներկայացվում է Հայաստանի վարչապետի ելույթից մի հատված․

«Պարոն նախագահող,
Գերազանցություններ,
Տիկնայք եւ պարոնայք,

Ինձ համար պատիվ է վերադառնալ Գլխավոր Ասամբլեա, թեև կցանկանայի այստեղ լինել ավելի դրական ուղերձով, հաշվի առնելով այն բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները, որոնց միջով աշխարհն անցել է վերջին մի քանի տարիների ընթացքում:

Բայց իմ ելույթը կկենտրոնանա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի վերջին չհրահրված ագրեսիայի և Հարավային Կովկասի կայունության նկատմամբ դրա ընդհանուր ազդեցության վրա։

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը չհրահրված և չարդարացված ռազմական ագրեսիա սկսեց Հայաստանի դեմ։ Օգտագործելով ծանր հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և մարտական անօդաչու թռչող սարքեր՝ ադրբեջանական զինուժը Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքում գնդակոծել է 36 բնակելի տարածքներ և համայնքներ, այդ թվում՝ Գորիսը, Ջերմուկը, Վարդենիսը, Կապանը, Գեղամասարը։ Սա սահմանային բախում չէր. դա ուղղակի, անհերքելի հարձակում էր Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, որը դատապարտվեց և որին անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստերի ընթացքում և դրանից դուրս։

Ադրբեջանական հարձակումը միտումնավոր թիրախավորել է խաղաղ բնակչությանը և կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքները. Ջերմուկը Հայաստանի հիմնական առողջարանային և զբոսաշրջային վայրերից մեկն է, և այժմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Ջերմուկի բոլոր հյուրանոցները, առողջարանային և հանգստի կենտրոնները փակ են։ Այս քաղաքի բոլոր բնակիչները տեղահանված են։ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերից ժամանակավոր տեղահանվածների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 7600 մարդ, հիմնականում կանայք և տարեցներ, որոնցից 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ։

Շուրջ 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բուժհաստատություն մասնակի կամ ամբողջությամբ ավերված են։ Վնասվել են 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազատար խողովակ, 1 կամուրջ։ Գնդակոծվել է 2 շտապօգնության և 4 մասնավոր ավտոմեքենա։ Թիրախավորվել և գնդակոծության է ենթարկվել Կեչուտի ջրամբարը։ Հարձակման թիրախ են դարձել նաև լրագրողներն ու շտապօգնության մեքենաներ։

Ագրեսիայի հետևանքով զոհերի և անհետ կորածների թիվն այս պահին գերազանցում է 207-ը, զոհերից 3-ը և անհետ կորածներից 2-ը խաղաղ բնակիչ են։ Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ, առնվազն 20 զինծառայող գերեվարվել է։ Ապացույցներ կան գերեվարված կամ արդեն մահացած զինծառայողների խոշտանգումների և անդամահատման, արտադատական սպանությունների բազմաթիվ դեպքերի, հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ինչպես նաև դիերի նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի մասին։ Հայ կին զինծառայողների դիերն առանձնակի դաժանությամբ անդամահատել են, ապա «հպարտորեն» տեսագրվել ադրբեջանցի զինծառայողների կողմից։ Նման սարսափելի պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մասին տեսանյութերը տարածվում և գովաբանվում են ադրբեջանական սոցիալական ցանցերում առանձին օգտատերերի կողմից:

Անկասկած, նման անասելի վայրագությունները քաղաքական ղեկավարության կողմից ադրբեջանական հասարակության մեջ հակահայկական ատելություն և թշնամանք սերմանելու տասնամյակներ տևած քաղաքականության ուղղակի արդյունքն են։

Այս հարձակմանը զուգահեռ պաշտոնական խոսույթը և տեղեկատվության այլ աղբյուրները հուշում են, որ Ադրբեջանը մտադիր է օկուպացնել Հայաստանի այլ տարածքներ, ինչը պետք է կանխել: Ուզում եմ շեշտել, որ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր՝ հատկապես հաշվի առնելով, որ Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարը, և զոհերի ու վիրավորների թիվը կարող է փոփոխվել ցանկացած պահի։ Հետագա էսկալացիայի մեկ այլ պատճառ կարող է հանդիսանալ այս իրավիճակին տարածաշրջանային անվտանգային կազմակերպությունների ոչ պատշաճ արձագանքը, ինչը լրջագույն հարցեր առաջացրեց հայ հասարակության շրջանում»։