Նիկոլ Փաշինյանը կհեռացնի՞ ոստիկանապետին. ՀԿ-ներից պնդում են՝ հակառակ դեպքում «Եռաբլուր»-ում գործել են «քաղաքական դաբռոյով»․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.09.2026 | 10:15
«Պարզ լճի» հարակից անտառում վնասվածք ստացած քաղաքացուն փրկարարները պատգարակով դուրս են բերել
15.09.2026 | 10:15
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման դիմում չի ստացել
15.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
15.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ
15.09.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղհասարակությունը ներկայացնող 35 հասարակական կազմակերպություններ պահանջում են պաշտոնանկ անել ոստիկանապետ Վահե Ղազարյանին։ Խստորեն դատապարտելով երեկ «Եռաբլուր»-ում զոհված զինծառայողների ծնողներին բռնի ուժով բերման ենթարկելու իրավապահների գործողությունները՝ ցանկում ընդգրկված կազմակերպություններն արձանագրում են՝ զոհվածների հարազատները բերման են ենթարկվել անհամաչափ ուժի գործադրմամբ և կազմակերպված ապօրինության արդյունքում։

44-օրա պատերազմում իրենց որդիներին կորցրած ծնողներին «Եռաբլուր»-ի մուտքից կարմիր բերետավորները հեռացրել էին քաշքշելով, նրանցից որոշներին նաև մարմնական վնասվածքներ հասցրել։

Ոստիկանապետի հրաժարականը պահանջող ՀԿ-ներից մեկի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոսաննիսյանի գնահատմամբ՝ հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ բռնությունը և ազատությունից ապօրինի զրկելու հրամանները հատում են նաև բարոյականության բոլոր շեմերը:

Զոհված զինծառայողների մոտ չորս տասնյակ ծնողներ գիշերն անցկացրել էին զինվորական պանթեոնում, որպեսզի լուսաբացին այնտեղ լինեին և թույլ չտային վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը «Եռաբլուր»՝ իրենց որդիների շիրիմներին։ Սակայն մինչ կառավարական պատվիրակությունը կհասներ, ծնողներն արդեն Ոստիկանության բաժանմունքներում էին։

Ոստիկանությունը, որն օրենքով հենց վարչապետին ենթակա մարմին է, կարո՞ղ էր գործել առանց քաղաքական հրահանգի։ Դանիել Իոաննիսյանը հիշեցնում է, թե ինչպես են իրավապահները տարբեր հանրահավաքների ընթացքում վարվել քաղաքացիների հետ և մնացել անպատիժ։ Ավելին՝ իշխանական որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ հրապարակային նրանց շնորհակալություն են հայտնել, իրենց ձևակերպմամբ՝ պրոֆեսիոնալ աշխատանքի համար։

«Եռաբլուր»-ում տեղի ունեցածից անցել է երկու օր, բայց մինչ այս պահը չկա հարուցված քրեական գործ։ Ոստիկանության լրատվական ծառայությունից միայն հայտնում են՝ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում: Ու թեև համացանցում բազմաթիվ տեսանյութեր կան, թե ինչ մեթոդներով են կարմիր բերետավորները զոհվածների ծնողներին ձեռքերից և ոտքերից քաշքշելով բերման ենթարկում, չի հնչել գնահատական նաև իշխող ուժի որևէ ներկայացուցչի կողմից։

Factor.am-ը փորձեց կապ հաստատել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի իշխանական անդամների հետ։ Նրանք կա՛մ մեր զանգերին չէին պատասխանում, կա՛մ պատասխանում էին, սակայն հրաժարվում էին մեկնաբանել՝ պատճառաբանելով, թե ոչինչ չեն տեսել։

«Իրավունքի ուժ» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը կարծում է՝ եթե անգամ գնահատականներ հնչեն իշխանությունների կողմից, միևնույն է՝ դրանք ուշացած են։

Օրեր առաջ Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ ակցիա իրականացնելիս բերման ենթարկված Արման Ղարիբյանը, թեև միացել է ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրաժարականի պահանջին, չի հավատում, որ նա պաշտոնանկ կարվի կամ հրաժարականի դիմում կներկայացնի։

Իշխանական թիմից ոստիկանների գործողությանն անդրադարձող, այդուհանդերձ, գտնվել է։ Մարդու իրավուքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը, որն այժմ արդարադատության նախարարն է, Կառավարության նիստից առաջ Factor TV-ի հարցին ի պատասխան՝ հայտարարել է, թե Ոստիկանությունը քաղաքական հրահանգներով չի գործում։

Իսկ «Եռաբլուր»-ում խախտվե՞լ են քաղաքացու իրավունքները, Մարդու իրավունքների նախկին պաշտպանը չի կարող ասել՝ պետք է գործողությունների մանրամասներին ծանոթանա։

ՄԻնչդեռ գործող Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, որը «Եռաբլուր»-ում կառավարական պատվիրականության կազմում էր, տեսել է անհամաչափ ուժի կիրառում զոհվածների հարազատներին բերման ենթարկելիս և դատապարտում է իրավապահների գործողությունները։ Այս հակիրճ արձագանքն էլ մեզ փոխանցեցին օմբուդսմենի գրասենյակից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան