15 Հուլիս 2021 | 17:46
250 հազար դրամը եկամուտ չէ, ծախս է, որն անհրաժեշտ է պետական պաշտոնյային. Վիկտոր Ենգիբարյանը՝ նախագծի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Խորհրդարանական կառավարման համակարգին անցումը ենթադրում է պատգամավորական ավելի ակտիվ ներգրավում պետական կառավարման գործընթացում: Մեր պատգամավորներն ակտիվորեն այցելում են մարզեր, նաև խորհրդարանական դիվանագիտության հանգամանքը կա, և այս հանգամանքների բերումով առաջացավ անհրաժեշտություն վերանայել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» Վիկտոր Ենգիբարյանը: Նշենք, որ …