Մինչ Փաշինյանը լուռ էր, ԳԴՀ կանցլերը խոսեց ինքնորոշման իրավունքից. արձագանքներ՝ Շոլցի հայտարարությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
Բոլորը

Արցախը ողջունում  է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունն այն մասին, որ Արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա։

«Կարգավորումն անհնար է առանց մեր հիմնարար/հավաքական իրավունքները լիովին հաշվի առնելու»,- արձագանքելով  Գերմանիայի կանցլերին՝ Թվիթերում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Երեկ Բեռլինում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններին հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում Օլաֆ Շոլցը կարևորեց Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման իրավունքը, միևնույն ժամանակ շեշտելով՝ ինչպես տարածքային ամբողջականության, այնպես էլ ինքնորոշման իրավունքը հավասարազոր են։ Հայաստանի վարչապետը կանցլերի այս հայտարարությանը որևէ կերպ չարձագանքեց։ Եվ չնայած կառավարության 5-ամյա ծրագրում գրված է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա, միևնույն է, այս եզրույթի կիրառումից խուսափող Փաշինյանն այն չօգտագործեն նաև Գերմանիայի կանցլերի ներկայությամբ։ Փոխարենը կրկին կարևորեց եռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցը։

Իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը Գերմանիայի կանցլերի հայտարարության ֆոնին առաջարկում է խոսել ճշմարտությունից։ Նա ընդգծում է՝ պետք չէ կեղծ ազդակներով մխիթարվել։ Ըստ նրա՝ բոլոր միջազգային դերակատարներն Արցախը դիտարկում են Ադրբեջանի մաս։

Ինքնորոշման իրավունքը շատ լայն հասկացություն է՝ շեշտում է «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը։ Ըստ նրա՝ այն կարող է կիրառվել նաև «անջատում հանուն փրկության» բանաձևով։

Խուրշուդյանի գնահատմամբ՝ Գերմանիան, ըստ էության, վերահաստատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում ձևավորված արցախյան հիմնախնդրի լուծման ճարտարապետությունը, որը հիմնված էր երեք առանցքային սկզբուքների վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք։

ԵԱՀԿ Մինսկի խումբը, ըստ էության, չի գործում 44-օրյա պատերազմից հետո։ Ադրբեջանը պատերազմից հետո պարբերաբար հայտարարել է, թե Մինսկի խումբը սպառել է իրեն, իսկ Արցախյան հակամարտությունն արդեն լուծված է։ Իսկ արդեն ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո արևմտյան համանախագահ երկրներն առհասարակ դադարեցին համագործակցել ՌԴ-ի հետ։ Այժմ հայկական կողմը, երբ խոսում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին, հայտարարում է՝ դա պետք է տեղի ունենա միջազգային տեսանելի մեխանիզմների ստեղծումից հետո։

Երեկ Գերմանիայում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանը համաձայնել է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորումը հայ-ադրբեջանական գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև կձևավորվի քննարկումների միջազգային մեխանիզմ։ Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների խնդիրների լուծմանն ուղղված երաշխիքային մեխանիզմի ստեղծումը, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն: Արդյո՞ք Հայաստանը կստորագրի խաղաղության պայմանագիր, եթե դրան զուգահեռ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության համար չձևավորվեն միջազգային մեխանիզմներ։ Իշխանական պատգամավորն այս հարցին պատասխան չունի։

Թեև միջազգային որևէ հստակ ձևաչափ դեռ չկա, սակայն վերջին օրերին Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացնում։ Ըստ արցախյան կողմի՝ քննարկվում են միայն հումանիտար հարցեր։ Ադրբեջանական կողմը, մինչդեռ, խոսում է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն գործընթացների մասին։ Այս հանդիպումներն ընթանում են ռուս խաղաղապահների միջնորդությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան