Պարեկին մեղադրում են գողության մեջ. գյուղացիները մանրամասներ են պատմում դեպքից. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արագածոտնի մարզի Կարբի գյուղում բոլորն են ցնցված նախորդ գիշեր տեղի ունեցած դեպքից։ Նախնական տեղեկություններով՝ մարտի 1-ին ժամը 22։30-ի սահմաններում Ոստիկանության պարեկային ծառայության սպան, որը ևս Կարբիի բնակիչ է, փորձել է երկհարկանի տնից գողություն անել, բայց չի հասցրել։ Տանտերերն այդ օրը հարսանեկան միջոցառման են եղել։ Կադրում չխոսելու պայմանով պատմեցին՝ երբ վերադարձել են տուն, դեպքն արդեն եղել էր, ոստիկաններն ու հարևաններն էին հավաքված տան դիմաց, հենց հարևաններն էլ կանխել են գողությունը։ Տանտերերն ասում են՝ իրենք շփում չեն ունեցել ենթադրյալ հանցագործ-իրավապահի հետ, համագյուղացի են՝ միայն այդպես գիտեն նրան, իրենց տուն ելումուտ չի ունեցել։

Ինչպես են նկատել ու կանխել գողությունը՝ հարևանները հրաժարվեցին հարցերի պատասխանել։ Ասացին՝ մի գյուղից են, չեն ուզում խոսել։ Մյուսներն էլ նշեցին, թե դեպքի պահին տարածքում չեն եղել։

«Մենք հարսանիքի ենք եղել այդ ժամանակ, չենք տեսել, որ եկանք, ամեն ինչ վերջացել էր»,- ասում են գյուղացիները։

Որ իրենց 36-ամյա համագյուղացին նման քայլի կգնար, չեն ուզում հավատալ․ ասում են՝ լավ ընտանիքից է, գումարի խնդիր չունեն․ զարմանում են՝ ի՞նչն է նրան գողության դրդել։

Ենթադրյալ հանցագործը, որը կոչումով կապիտան է, մինչ Պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելը Ռազմական ոստիկանությունում է աշխատել՝ պատմեցին համագյուղացիները։ Բնակարանից դուրս գալիս ընկել է, մարմնական վնասվածքներ ունի, բայց, կարբեցիները վստահեցնում են, գյուղացիները չեն գցել՝ ինչպես մամուլն է գրում։

«Ճանաչում էինք, խելոք, ընտիր երեխա է, ոչ մեկը չէր պատկերացնի, որ ինքը նման  բան կանի»,- պատմում են գյուղացիները։

Նրանցից ոմանք պնդում են՝ գողության փորձը կապիտանը չի արել, նա իսկապես հանցագործության ընդունակ չէր։

«Ես ապշել եմ, մանկությունից ճանաչում եմ, նրա նման շնորհքով երեխա չեմ տեսել։ Ամուսնացած է, երկու երեխա ունի․ ամեն ինչ ունի»,- ասում է ենթադրյալ հանցագործի հարևանուհին։

Գտանք նաև ենթադրյալ հանցագործի տունը․ հարազատները, որ հավաքված էին դրսում, ներս մտնել չթույլատրեցին, ասացին՝ ընտանիքի անդամները վատ վիճակում են, բայց իրենք էլ տեսախցիկի առաջ խոսել չցանկացան։ Նրանք ևս հերքում են, որ իրենց հարազատն է գողության փորձ արել, ասում են` նա  այդ օրն այդ ժամին աշխատանքի է եղել։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի խոսքով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը, որը վայր ընկնելու հետևանքով մարմնական վնասվածքներ էր ստացել և հիվանդանոց տեղափոխվել, շարունակում է բուժում ստանալ, բայց ձերբակալված չէ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բնակարան ապօրինի մուտք գործելու միջոցով գողության փորձ կատարելու հատկանիշներով։

Կարբեցի տարեցները խոսում էին, որ գյուղում գողության դեպքեր էլի են եղել։ Քննչական կոմիտեն էլ է հաստատում, որ նույն օրը Կարբիից և հարևան գյուղի բնակիչներից հաղորդումներ են ստացվել բնակարաններից գողություններ կատարելու վերաբերյալ։ Նախնական տվյալներով՝ հնարավոր է, որ դրանք էլ են կատարվել նույն անձի կողմից։ Այդ դեպքերով ևս քրեական վարույթներ են  նախաձեռվել, ընթանում է քննություն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան