Եթե ուժգին երկրաշարժ լինի` Կառավարության, ԱԺ-ի շենքերն առաջիններից են քանդվելու. Գրիգոր Ազիզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
25.10.2026 | 16:52
25/19 հանձնաժողովի նախագահը պարզաբանեց` ինչու է քվեարկողին օգնողը քվեախցիկում միայնակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:38
Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:28
ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է հանձնաժողովի անդամներին՝ ասելով «ընտրություններից հետո կյանք կա»․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Խորհրդային տարիներից ժառանգություն մնացած հին, մաշված շենքերը, որոնք Հայաստանում 90 տոկոս են կազմում, կա´մ պետք է քանդել, կա´մ ամրակայել. դրանք չեն համապատասխանում սեյսմիկ անվտանգության նորմերին և հնարավոր ուժգին երկրաշարժի դեպքում չեն կարող կանգուն մնալ: Ի դեպ, մեր Կառավարության, ԱԺ-ի, նախագահականի շենքերը ևս չեն համապատասխանում նորմերին. եթե ուժգին երկրաշարժ լինի, առաջնահերթ դրանք են վնասվելու, դրանք կանգուն չեն մնա, առաջին տուժողներից են լինելու: Ընդ որում, դրանք հուշարձան-շենքեր են»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում ճարտարագետ-շինարար, կոնստրուկտոր Գրիգոր Ազիզյանը:

Նա խոսում է նաև Հայաստանում նոր կառուցվող շենքերի, դրանց հետ կապված խնդիրների մասին. «Նոր կառուցվող շենքերը, ինչպես հները, չունեն անձնագիր. գույքագրում են տասնյակ տարիներով, պրոցեսի մասին անընդհատ լսում ենք, բայց արդյունք չկա: Նոր կառուցվող շենքերից շատերը չունեն բակային տարածք, օրինակ` «Գլենդել Հիլզ» թաղամասն ինձ համար սարսափելի մի տեղ է: Կարելի է մի շենքից մյուսը միմյանց սուրճ հյուրասիրել, այնքան կիպ և սխալ է կառուցված»:
Գրիգոր Ազիզյանը խոսում է նաև Երևանի` օր օրի փոխվող պատկերից, սկսած` առաջ եկող պատշգամբներից մինչև մանսարդներ.

«Մանսարդները, օրինակ, մեծ այլանդակություն են, պարզապես անթույլատրելի է դրանց գոյությունը, կա նաև ընդունված համապատասխան օրենք, որն արգելում է դրանց կառուցումը, սակայն հետևող չկա:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան