«20 րոպե ինձ թիրախավորել են»․ ինչ իրավիճակ է Արցախի առաջնագծում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
27.10.2026 | 13:42
«Անվանական քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Ղազարյանը՝ ՔՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:35
Ընտրություններում ջախջախվել են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:28
TRIPP-ի ենթակառուցվածքները ՀՀ-ում գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո. Միրզոյան
Բոլորը

Ադրբեջանի զինուժը, վերջին ամիսների հարաբերական դադարից հետո, դարձյալ խախտում է հրադադարի ռեժիմը, նաև թիրախավորում Արցախի խաղաղ բնակիչներին։ Ըստ Արցախի ՆԳՆ-ի՝ ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից փետրվարի 28-ին ժամը 16:55-ի սահմաններում և մարտի 1-ին ժամը 14:00-ի սահմաններում կրակ է բացել Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի վարելահողերում գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող մարդկանց ուղղությամբ։ Ադրբեջանական կրակահերթերի տակ հայտնված գյուղացիներից մեկը Մյուրիշեն գյուղի 53-ամյա բնակիչ Արբիկ Ավանեսյանն է։ Հողատարածքը վարելիս է եղել, երբ նրա ուղղությամբ կրակոցներ են արձակվել։

Արբիկ Ավանեսյանը փետրվարի 28-ից դադարեցրել է գյուղատնտեսական աշխատանքներն ու չի վերսկսել, մտավախություն ունի, որ հողատարածք մտնելուն պես թշնամին կթիրախավորի։ Ասում է՝ ադրբեջանական դիրքերն իր հողից 300 մետր հեռավորության վրա են, իսկ հայկական դիրքերը՝ 100 մետր։

Արցախի ՊԲ-ից էլ այսօր տեղեկացրել են, որ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ վերջին շրջանում թշնամական կողմը միայն գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակիչների ուղղությամբ կրակելով չի սահմանափակվում։

Ադրբեջանի ԶՈՒ-ն երկու օր առաջ թիրախավորել է նաև Բերդաշեն համայնքի մեկ այլ բնակչի, նա ևս ստիպված է եղել լքել տարածքը։ Իսկ Մյուրիշենի բնակիչ Արբիկ Ավանեսյանը Factor TV-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այն պահին, երբ իր ուղղությամբ կրակել են, տարածքում անվտանգության երաշխավոր համարվող ռուս խաղաղապահներ չեն եղել։

ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում թեև հրադադարի խախտումների մասին հիշատակում կա, սակայն առանց նշումի, թե որ կողմն է խախտել այն։

«Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում»,- ասված է հայտարարությունում։

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի խոսքով՝ նորություն չէ, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը տարածաշրջանում գործողություններն իրականացնում են համաձայնեցված։

Տիգրան Աբրահամյանը, որը նախկինում Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնն է զբաղեցրել, կարծում է, որ անհրաժեշտություն կա Արցախում տեղակայված խաղաղապահների թիվն ավելացնել, որպեսզի նման միջադեպեր չգրանցվեն։

Սահմանային իրավիճակի լարվածությանը զուգահեռ՝ ընթանում են քննարկումներ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև՝ ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար Անդրեյ Վոլկովի միջնորդությամբ։ Ստեփանակերտը ներկայացնում է Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանը, Բաքուն՝ Միլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը։

Ըստ ԱՀ ԱԽ գրասենյակի պաշտոնական հաղորդագրության՝ քննարկել են Արցախում բնական գազի մատակարարման անխափանության ապահովումը և հետագա գազանջատումների բացառումը, Արցախի էլեկտրամատակարարման վերականգնման նպատակով Հայաստանից Արցախ հասնող միակ բարձրավոլտ գծի վերանորոգման համար Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում արցախցի մասնագետների աշխատանքների ապահովումը, Կաշենի և Դրմբոնի հանքավայրերի տարածքում ադրբեջանական մասնագիտական խմբի կողմից մեկանգամյա տեսողական շրջայցի կազմակերպումը, Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ամբողջական բացումը։

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը նշում է՝ հաշվի առնելով Ադրբեջանի դաշնակիցներ Թուրքիայի և Ռուսաստանի ծանր կացությունը՝ այժմ Բաքուն ձեռնպահ կմնա ռազմական լայնածավալ գործողություններից, սակայն քննարկումները կտանի տապալման՝ հետագայում ռազմական էսկալացիա հրահրելու նպատակով։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ այսօր հայտարարել է, որ Արցախի կարգավիճակին վերաբերող բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն միջազգայնորեն ճանաչված ձևաչափով և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան