11 Օգոստոս 2023 | 13:41
Մեր մարտունակությունը պետք է բարձրացնենք. ՊՆ նորանշանակ փոխնախարար Հրաչյա Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Պաշտպանության նախարարն ու փոխնախարարները, համաձայն ՀՀ օրենսդրության, պարտադիր չէ, որ զինվորական լինեն։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց պաշտպանության նորանշանակ փոխնախարար, Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ «Զինվորականներն անում են իրենց աշխատանքը, մենք անում ենք մեր աշխատանքը։ Ունենք զինուժ, ունենք գլխավոր շտաբի պետ, և զինվորականները զբաղվում են այն գործառույթներով, որով որ զբաղվում են, համատեղ …