Ոչ մի տեսակի հումանիտար օգնություն չի կարող սփոփել տառապանքը, որը մարդիկ տեսել են, որի միջով անցնում են այժմ. Փաուերը հանդիպել է Սյունիքի մարզպետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին՝ ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերին ներկայացրեց վերջին մի քանի օրերին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը։

Ինչպես Գորիսից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Լաչինի միջանցքով հազարավոր մարդիկ միաժամանակ դուրս են գալիս Լեռնային Ղարաբաղից, և այս ամենը մեծ ծանրաբեռնվածություն է ստեղծում Գորիսի համար։

«Երբեմն մենք տեղեկություն ենք ստանում, որ երեխաներով ավտոբուս կա միջանցքում, և երեխաները թթվածնի կարիք ունեն կամ այլ խնդիր ունեն, բայց մենք չենք կարողանում հասնել նրանց», – հայտնեց Ղուկասյանը՝ հավելելով, որ մարդիկ գալիս են ամեն վայրկյան։

Սյունիքի մարզպետի խոսքով՝ եկողների մեծ մասը կանայք և երեխաներ են, իսկ որոշ ընտանիքներ նույնիսկ տեղեկություն չունեն իրենց ընտանիքի մյուս անդամների մասին և չեն ցանկանում Գորիսից հեռանալ Երևան կամ այլ վայր, քանի որ ուզում են սպասել իրենց ընտանիքի կորած անդամներին։

Բացի այդ, դժվարություն է ստեղծում նաև այն հանգամանքը, որ Լաչինի միջանցքում կապ չկա, իսկ մեքենաների շարասյունը ձգվում է մի քանի կիլոմետր, և ոչ ոք չի կարող հասնել բուժօգնության կարիք ունեցող, ծանր կացության մեջ գտնվող մարդկանց։

Փաուերը նաև հետաքրքրվեց, թե ինչու է խցանումն այդքան երկար ձգվում։ Ռոբերտ Ղուկասյանը տեղեկացրեց, որ ճանապարհին բազմաթիվ մեքենաներ փչացել են, հարյուրավոր մեքենաներ բենզին չունեն, շատերը հրելով հասցնում են մեքենաները մինչև Լաչինի միջանցք՝ հույսով, որ այնտեղ թեկուզ քիչ քանակությամբ բենզին կգտնեն, որպեսզի կարողանան հասնել մոտակա քաղաք և լիցքավորել։

«Շատ դեպքերում էլ մարդիկ գալիս են, իսկ նրանց իրերը որևէ մեծ բեռնատարում են, և նրանք ստիպված են այստեղ սպասել, մինչև իրենց իրերը հասնեն», – ասաց Ղուկասյանը։

«Մենք եկել ենք՝ աջակցելու և ավելի շատ հումանիտար օգնություն տրամադրելու, սակայն գիտեմ, որ ոչ մի տեսակի հումանիտար օգնություն չի կարող սփոփել այն տառապանքները, որ մարդիկ տեսել են և որոնց միջով անցնում են այժմ», – նշեց Սամանթա Փաուերը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից ԼՂ-ի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Հայկական կողմն ոայս պահի տվյալներով ունի առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։ Նրանց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ։ Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու):

Սեպտեմբերի 24-ին հայտարարվեց, որ ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան կիրականացվի այն ընտանիքների տեղափոխումը, որոնք վերջին ռազմական գործողությունների հետևանքով մնացել են անօթևան և հանրապետությունից դուրս գալու ցանկություն են հայտնել։

Սեպտեմբերի 26-ին ժամը 08:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ: