Կոռնիձորի անցակետը հատել է 19 հազար մարդ․ մարդկանց մեծամասնությունն ասում են՝ ունեն բնակության վայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող,փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացնում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

«Այս օրերի ընթացքում 2500-ը գերազանցող մարդկանց ենք կեցավայրով ապահովել։ Այդ մարդկանց մեծամասնությունն ասում են՝ ունեն բնակության վայր։ Մոտ 1000-ը բնակեցված են Սյունիքի տարբեր հյուրատներում և հյուրանոցներում, 500-ը՝ Վայքում, մոտ 500-ը՝ Գեղարքունիքում», – ասաց Խաչատրյանը։

Նա նշեց, թե շարունակվում է Տավուշի տարբեր հյուրատներում տեղահանված արցախցիների տեղակայումը։

«Շարունակելու ենք այդպես շարժվել առաջ։ Սա միակ օգնությունը չէ, որ իրականացրել ենք և միակը չէ, ինչ պետք է կազմակերպվի առաջիկայում։ Սննդով, առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովումը և տեղակայման վայր հասնելու հետ կապված տրանսպորտային ծառայությունների արագ կազմակերպումը մեր հիմնական նպատակն է եղել։ Հնարավոր է, որ որոշ դեպքերում թերացել ենք, ինչի համար ես խնդրում եմ այն մարդկանց ներողամտությունը, ովքեր առնչվել են որոշակի դժվարությունների»,-ասաց փոխվարչապետը։

Խաչատրյանը տեղեկացրեց նաև, որ կառավարությունը ԼՂ–ից բռնի տեղահանվածների հետ իր աշխատանքը չի ավարտի միայն մարդկանց կացարան տրամադրելով։ Հետագայում սոցիալական ծրագրեր կիրականացվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։