Մոխրացած մարմիններ, հարյուրավոր վիրավորներ. Արցախում ողբերգության պատճառները դեռևս անհայտ են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.06.2026 | 18:27
Լավրովն արձագանքել է Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ Ռուբիոյի հայտարարություններին
26.06.2026 | 18:20
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգուց համայնքին է վերադարձվել ևս մեկ հողամաս
26.06.2026 | 18:11
Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ միջոցառում է կազմակերպվել
26.06.2026 | 18:00
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:49
ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել 160-ը 160-ի դիմաց
26.06.2026 | 17:37
ՔՊ-ի հայտարարագրում ներկայացված չէ որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:33
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
26.06.2026 | 17:27
Հուլիսի 2-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ընտրական ցենզի սահմանման նախագիծը 
26.06.2026 | 17:26
Զախարովան արձագանքել է ԵՏՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
26.06.2026 | 17:18
Հակասահմանադրական դրույթ է, երբ խմբագրվում է ընտրական իրավունքը. կարծիքս բացասական է. Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:07
«Ինչի՞ եղբայրս կամ հայրս գնան պատերազմ, վարժական հավաքի, իսկ մեկը, ում չի հետաքրքրում ՀՀ-ն, չգնա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 16:54
Մահացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը
26.06.2026 | 16:48
Հուլիսի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի
26.06.2026 | 16:39
Վառելիքի և սննդի լուրջ պակաս․ Ղրիմում և Սևաստոպոլում արտակարգ դրություն է հայտարարվել
26.06.2026 | 16:34
Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում
Բոլորը

Երեկ Ասկերանի վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունից անգամ 24 ժամ անց զոհերի ընդհանուր թիվը դեռևս պարզ չէ։ Ըստ ականատեսների՝ զոհերի մեծ մասն ամբողջովին այրվել է, ինչի հետևանքով գրեթե անհնար է դարձել   նույնականացումը։ Հզոր պայթյունից հետո Արցախի մի շարք բժշկական կենտրոններ է տեղափոխվել ավելի քան 290 քաղաքացի՝ տարբեր աստիճանի այրվածքներով․ մեծ մասի վիճակը գնահատվում է ծանր կամ ծայրահեղ ծանր։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը պայթյունից շատ չանցած կոչ հրապարակեց՝ ակնկալելով անհապաղ օգնություն Հայաստանից։

«Արցախի բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։ Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար։ Շատ շտապ, առանց հապաղելու»,- գրել էր Ստեփանյանը։

Հայաստանից պաշտոնական պատասխան, սակայն, հնչեց պայթյունից 4 ժամ անց միայն․ Առողջապահության նախարարությունը հայտարարեց՝ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում պայթյունից տուժածների տեղափոխումն օդային և ցամաքային ճանապարհով ապահովելու համար, սակայն գիշերային և եղանակային վատ պայմաննները անհնար են դարձնում այս պահին տեղափոխումը: Այնինչ, վիրավորների վիճակն օրհասական էր։ Առավոտյան հայտնի դարձավ, որ գիշերը վիրավորներից 7-ի կյանքը հնարավոր չի եղել փրկել։ 

Գերատեսչության երեկվա հայտարարությունից հետո համացանցում քննարկվում էր, թե հնարավո՞ր է՝ Ադրբեջանը մերժել է օդային տարածք տրամադրել սանավիացիայի համար, սակայն առավոտյան արդեն նախարարությունը հայտարարեց՝ ուղղաթիռով բժիշկների թիմը, անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով, Հայաստանից մեկնեց Ստեփանակերտ։

Ավելի ուշ, Սիսիանում վայրէջք կատարած ուղղաթիռով ՀՀ տեղափոխված առաջին հիվանդներին տեղավորեցին տարբեր բուժկենտրոններում։ 

Նախարար Անահիտ Ավանեսյանի հրապարակած տվյալներով՝ այս պահին 23 արցախցի հետազոտման և բուժման փուլում է գտնվում։

Պայթյունի պահին վառելիքի պահեստի մոտ բազմաթիվ մարդիկ հերթում սպասելիս են եղել, որպեսզի կարողանան իրենց մեքենաները լիցքավորել և Արցախից ճանապարհվել ՀՀ։ Դրանով է պայմանավորված զոհերի ու վիրավորների մեծ թիվը։  Անփութությա՞ն, թե՞ ահաբեկչության հետևանք է եղել ողբերգական պայթյունը, դեռևս պարզ չէ․ Արցախի բարձրաստիճան անձանց հետ կապ հաստատելու և հնարավոր վարկածների շուրջ տեղեկություններ ստանալու՝ Factor TV-ի բոլոր ջանքերն ապարդյուն էին։ Մինչ այս պահն արցախցիներն ամենահավանական տարբերակը մատնանշում են վառելիքի բաքերի ծխելու վարկածը։ Արդյո՞ք հայաթափվող Արցախում հնարավոր կլինի հետաքննություն իրականացնել և իրական պատճառն ու մեղավորներին բացահայտել, դժվար է ասել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան