29 Դեկտեմբեր 2022 | 19:40
Անհայտ ծագման մսի վաճառք՝ հենց փողոցում․ տոնական առևտրի մութ կողմը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Սասունցի Դավիթ երկաթուղային կայարանի հարևանությամբ առևտրականները միսը վաճառում են խանութից էժան գնով։ Բայց ի՞նչ պայմաններում է կատարվել կենդանիների մորթը, արդյո՞ք սպանդանոցում, ինչպես օրենքն է պահանջում՝ հետաքրքրվում ենք վաճառողներից։ «Մենք չգիտենք, առնում ենք»,- ասաց վաճառողներից մեկը։ Մսավաճառները նաև չներկայացրին 5-րդ ձևի անասնաբուժական վկայականը․ այս փաստաթուղթը պիտի վկայեր, որ միսն անվտանգ է, ենթարկվել է անասնաբուժասանիտարական փորձաքննության, այսինքն՝ …