Ավելի քան 10 հետախուզվող նախկին պաշտոնյա, միայն 1 հեռակա վարույթ․ Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխության հետքերով 

Լուրեր

13.12.2024 | 13:35
Պետք է լուծում տալ թափառող շների խնդրին ողջ հանրապետությունով․ ՏԿԵՆ-ում մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել
13.12.2024 | 13:24
ԱՄՆ-ն Ուկրաինային 500 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
13.12.2024 | 13:15
Անկարայում ընթացող Բլինքեն-Ֆիդան բանակցությունների օրակարգում են նաև Հայաստան-Ադրբեջան զարգացումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 13:08
Նորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ է հայտնաբերվել
13.12.2024 | 12:58
Բլինքենն ու Էրդողանն Անկարայում քննարկել են Սիրիայում իշխանությունը ներառական կառավարությանը փոխանցելու ընդհանուր շահը
13.12.2024 | 12:49
Կարմիրբերետավորը մսավաճառի պարանոցից սեղմած քարշ է տալիս․ ԳՈՒՄ-ի շուկայից բերման ենթարկվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 12:46
Երևանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել․ ՍԱՏՄ
13.12.2024 | 12:34
Մոլդովայի խորհրդարանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել Էներգետիկ ճգնաժամի պատճառով
13.12.2024 | 12:21
Հայտնաբերվել է 3 հետախուզվող
13.12.2024 | 12:09
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 քաղաքացու նկատմամբ
13.12.2024 | 12:00
Փաշինյանը Մոսկվա է մեկնել, ՀՀ-Թուրքիա երկաթուղու վերագործարկման քաղաքական պայմանավորվածություն չկա․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 11:53
Մոսկվան կգործադրի բոլոր ջանքերը՝ եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար․ ՌԴ ԱԳ փոխնախարար
13.12.2024 | 11:48
Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ
13.12.2024 | 11:39
ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ Գումի շուկայից ձերբակալվածների հետ առանձնազրույց ունենալու համար
13.12.2024 | 11:25
Նավթի գները նվազել են
Բոլորը

Արդեն մեկ տարուց ավելի է՝ Հայաստանում ուժի մեջ է օրենքը, համաձայն որի՝ քրեական վարույթից խուսափող մեղադրյալի գործը հնարավոր է քննել նրա բացակայությամբ։ Եթե նախկինում մեղադրյալի բացակայությունը խոչընդոտ էր նրա վերաբերյալ գործով քննություն իրականացնելու և դատավճիռ կայացնելու համար, ապա այժմ այդ խոչընդոտը վերացվել է։

Factor.am փորձել է պարզել՝ ավելի քան մեկ տարվա ընթացքում օրենքը կիրառվե՞լ է, արդյոք, քրեական վարույթից խուսափող և հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաների նկատմամբ։

Մեղադրյալի բացակայությամբ վարույթ իրականացնելու վերաբերյալ դրույթները Քրեական դատավարության օրենսգրքում ավելացվել են 2021-ի հունիսին, ուժի մեջ մտել՝ նույն տարվա օգոստոսի 7-ին։ Հեռակա վարույթը կարգավորող նորմերն ամրագրվել են նաև Քրեական դատավարության նոր՝ 2022-ի հուլիսի 1-ից գործող օրենսգրքում։

Օրենքը, սակայն, նախաքննական մարմնին կամ դատարանին չի թույլատրում բացակայող մեղադրյալի նկատմամբ կամայականորեն հեռակա վարույթ սկսել։

Մինչ հեռակա վարույթ սկսելու մասին որոշումը վարույթն իրականացնող մարմինը պետք է ձեռնարկած լինի անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ մեղադրյալի մասնակցությունն ապահովելու համար։ Այս միջոցների մեջ մտնում է մեղադրյալին պատշաճ ծանուցելը իր նկատմամբ քրեական հետապնդման մասին, և միայն այն դեպքում, երբ մեղադրյալը, այնուամենայնիվ, խուսափում է քրեական վարույթին մասնակցելուց, նրա նկատմամբ կարող է հեռակա վարույթ իրականացվել։ Բացակայող մեղադրյալի նկատմամբ վարույթ իրականացնելիս վերջինիս համար սահմանվում են նաև այլ երաշխիքներ։ Օրինակ՝ վարույթը սկսելու պահից՝ դրան անձի պաշտպանի մասնակցությունը պարտադիր է։ Եթե մեղադրյալը չունի վարույթին ներգրավված պաշտպան, ապա հեռակա վարույթ սկսելուց հետո, եռօրյա ժամկետում, քննիչը խուսափող մեղադրյալին, իսկ դրա օբյեկտիվ անհնարինության դեպքում՝ նրա մերձավոր ազգականներից որևէ մեկին ուղարկում է տվյալ մեղադրյալի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին որոշման պատճենը և տրամադրում տասնօրյա ժամկետ՝ պաշտպան հրավիրելու համար, ինչպես նաև գրավոր պարզաբանում է հեռակա վարույթ իրականացնելու և այդ ժամկետում պաշտպան չհրավիրելու հետևանքները: Այդ ժամկետում պաշտպան չհրավիրվելու դեպքում քննիչը Փաստաբանների պալատից պահանջում է նշանակել պաշտպան։

Բացակայող մեղադրյալի պաշտպանը կարող է ընդունել մեղադրյալի առնչությունը ենթադրյալ հանցանքին կամ մեղավորությունը դրա կատարման մեջ միայն այն դեպքում, երբ մեղադրյալն այդ մասին գրավոր, հստակ և պատշաճ ձևով տեղեկացրել է վարույթն իրականացնող մարմնին։

Գլխավոր դատախազություն ուղարկված հարցմամբ Factor.am-ը փորձել է պարզել, թե օրենքի ընդունմանը հաջորդած ավելի քան մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում քննվող քրեական գործերով քանի մեղադրյալի նկատմամբ է հեռակա վարույթ նախաձեռնվել, նրանցից քանիսի նկատմամբ է հետապնդումը նախաքննության փուլում դադարեցվել, քանիսի վերաբերյալ՝ ուղարկվել դատարան՝ հեռակա կարգով դատական քննություն իրականացնելու համար, քանի անձ է հեռակա կարգով դատական քննության արդյունքում մեղավոր ճանաչվել, քանիսը՝ արդարացվել։ Պարզվում է՝ Դատախազությունում հեռակա վարույթի գործերով վիճակագրություն չի վարվում։ Գլխավոր դատախազության՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության պետի տեղակալ Արմեն Գևորգյանը, ի պատասխան մեր հարցման, նշել է, որ մեր կողմից նշված հարցերի վերաբերյալ ձևավորված, մշակված տեղեկատվություն առկա չէ։

Նախաքննական գաղտնիք․ Դատախազությունը չի պատասխանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հեռակա վարույթի մասին հարցին

Հեռակա վարույթ իրականացնելու վերաբերյալ օրենքի ընդունման ժամանակ իրավական հանրությունը սկսեց քննարկումներ այն մասին, որ այս օրենքը մշակվել է հենց հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաների գործերը նրանց բացակայությամբ քննելու համար։ Դատախազությունից փորձել էինք պարզել, թե դրա շրջանակում նախկին պաշտոնյաներից և նրանց հետ փոխկապակցված անձանցից, մտերիմներից ում վերաբերյալ է վարույթ նախաձեռնվել։

Մասնավորապես, Գլխավոր դատախազություն ուղարկված հարցմամբ խնդրել ենք հայտնել՝ հեռակա վարույթ նախաձեռնվե՞լ է, արդյոք, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, ՀՀ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի, Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանի, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Լյովա Սարգսյանի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի, դատավոր Սամվել Ուզունյանի, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների նկատմամբ։

Խնդրել էինք նաև հայտնել, թե վերը նշված անձանցից որևէ մեկի վերաբերյալ գործն ուղարկվե՞լ է դատարան՝ հեռակա կարգով քննության, եթե այո՝ ի՞նչ դատական ակտեր են կայացվել դատական քննության արդյունքում։

Դատախազությունն այս տվյալների հրապարակումը համարել է նախնական քննության ոչ ենթակա տվյալ և այդ հիմքով մերժել տեղեկություն տրամադրել։ Սակայն ուշագրավ է այն հանգամանքը, որ վերը նշված բոլոր անձանց մեղադրանք առաջադրելու, նրանց նկատմամբ հետախուզում հայտարարելու հանգամանքների մասին ավելի վաղ հայտնել են հենց պետական մարմինները։ Այսինքն՝ հանգամանքը, որ այս պաշտոնյաները մեղադրվում են հանցագործության կատարման մեջ, և վարույթն իրականացնող մարմինը հնարավորություն չունի նրանց մասնակցությունը քրեական վարույթին ապահովելու, հենց պետական մարմիններն են հայտնել։

Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին տեղեկությունը հաստատել է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։

ՀՔԾ-ն հաստատել է նաև Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու հանգամանքը։

Պետական եկամուտների կոմիտեն հաստատել է Միքայել Մինասյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին տեղեկությունը։

Վահագն Հարությունյանի՝ հետախուզման մեջ գտնվելու հանգամանքի մասին տեղեկությունը հենց Դատախազությունն է հաստատել։

Լյովա Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու փաստը ևս հայտնի է․ ՀՔԾ-ն այս մասին հանրությանը հայտնել է հաղորդագրությամբ։

2019 թվականի ապրիլին ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին հայտնել է ոչ միայն Հատուկ քննչական ծառայությունը, այլ նաև այդ ժամանակ ԱԱԾ պետի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանը։

Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու լուրը ՀՔԾ-ն հաստատել է 2020 թվականի մարտին՝ նշելով, որ Մայրապետյանը խուսափում է վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց։

ՀՔԾ-ն հաստատել է նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու հանգամանքը։

Դատավոր Սամվել Ուզունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին հայտնել է Դատախազությունը։

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Գուրգեն Խաչատրյանի՝ հետախուզման մեջ գտնվելու հանգամանքը հաստատել է Ազգային անվտանգության ծառայությունը։

Խաչատրյանի մյուս որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին նույնպես ԱԱԾ-ն է հայտնել։

Այս պայմաններում, երբ հենց վարույթն իրականացնող մարմիններն են հայտնել անձանց նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, անտրամաբանական է քննությունից խուսափելու և հեռակա վարույթի առկայության մասին տվյալները որակել որպես նախաքննական գաղտնիք։ Բացի այդ՝ մեղադրյալի նկատմամբ հեռակա վարույթ սկսելու որոշումը դատավարական որոշում է, որը չի վերաբերում քրեական գործի բուն հանգամանքներին, վերը նշված անձանց վերագրվող արարքների բովանդակությանը կամ նույնիսկ այդ արարքներն ապացուցելուն ուղղված գործողություններին։ Հատկանշական է, որ Դատախազությունը նախաքննական գաղտնիք է համարել նաև այն տվյալը, որն արդեն հրապարակված է եղել։

Նախկին պաշտոնյաներից Արամ Հարությունյանի վերաբերյալ է առկա հեռակա վարույթ

Հատուկ քննչական ծառայությունը (այժմ՝ Հակակոռուպցիոն կոմիտե) 2022 թվականի հունվարին հանրայնացրել էր 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու, փողերի լվացման և կոռուպցիոն բնույթի այլ չարաշահումների փաստերով քննված քրեական գործի շրջանակում հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանի, վերջինիս մտերիմներ Գագիկ Կարապետյանի և Սուրեն Ավագյանի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու վերաբերյալ տեղեկությունը։ ՀՔԾ-ն այս գործն ուղարկել էր Դատախազություն՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ, սակայն Դատախազությունն այն վերադարձրել է։ Այդ ժամանակ գլխավոր դատախազն Արթուր Դավթյանն էր։ Թե ի՞նչն է գործը վերադարձնելու պատճառը, մեզ հայտնի չէ։

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ այժմ Հարությունյանի, Կարապետյանի և Ավագյանի վերաբերյալ վարույթի քննությունը շարունակվում է, իսկ Հարությունյանի պաշտպան Կարեն Հակոբյանը հայտնեց, որ Հարությունյանի, ինչպես նաև Գագիկ Կարապետյանի և Սուրեն Ավագյանի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու որոշումները դատական բողոքարկման փուլում են։

Հակոբյանի խոսքով՝ Արամ Հարությունյանի և մյուսների նկատմամբ հետախուզում հայտարարելիս հեռակա վարույթ իրականացնելու օրենքը չի եղել, անձի վիճակը վատթարացող նորմերը հետադարձ ուժ չունեն և, ըստ փաստաբանի գնահատականի, մեղադրյալների նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելով՝ նրանց նկատմամբ կիրառվում է վատթարացող նորմ։

Նշենք, որ իրավաբանների դիրքորոշումն այս հարցում միանշանակ չէ․ ոմանք համարում են, որ այս նորմի կիրառումն անձի վիճակը չի վատթարացնում։

Կարեն Հակոբյանը հայտնեց, որ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Մուրադյանի, իրենց բողոքը մերժել է, որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, որտեղ դեռ գործի քննությունը շարունակվում է։

Արաքս Մամուլյան