Ինչ փուլում են Միքայել Մինասյանի քրգործերը․ Սերժ Սարգսյանի փեսան դեռ հետախուզվում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Ապօրինի հարստացման, փողերի լվացման և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ մեղադրվող Միքայել Մինասյանին առնչվող քրեական գործերով երկու տարուց ավելի է՝ առաջընթաց չկա։

ՊԵԿ-ից, որի վարույթում են գտնվում Մինասյանի քրգործերը, Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսային առնչվող քրգործերի նախաքննությունը դեռ շարունակվում է։ Մեղադրյալ Միքայել Մինասյանն էլ երկու տարուց ավելի հետախուզման մեջ է։ Դատարանը 2020 թվականի մայիսից բավարարել է նրան կալանավորելու միջնորդությունը, սակայն երկու տարի անց էլ Փաշինյանի կողմից իրավապահ համակարգում բարձր պաշտոնների նշանակվածները չեն կարողանում հայտնաբերել Մինասյանին։

ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը երկու տարին բավարար ժամանակ է համարում, որպեսզի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի քրգործով արդյունքներ լինեին։

Հիշեցնենք՝ 2020 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Հայաստանի իրավապահները Միքայել Մինասյանին միանգամից երեք մեղադրանք առաջադրեցին։ Առաջին քրգործով նա մեղադրվում էր ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և ապօրինի գույքն օրինականացնելու համար։ Պետեկամուտների կոմիտեն հետագայում լրացրեց այս  մեղադրանքը՝ Մինասյանին վերագրելով «Սպայկա» ընկերության շուրջ 50 տոկոսի փաստացի բաժնետեր լինելու հանգամանքը, ինչի վերաբերյալ տվյալները չի ներառել իր հայտարարագրերում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Մինասյանը դա իրականացրել է 2012-2018 թվականների ընթացքում կասկածելի աղբյուրներից ստացված միջոցներով Շոտլանդիայում հաշվառված օֆշորային մի կազմակերպության և իր մտերիմներից Ռոզա Ստեփանյանի միջոցով։

Իսկ ահա ըստ երկրորդ քրգործի նյութերի՝ Մինասյանը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, գործարար Մանվել Տեր-Առաքելյանից պահանջել է չվերակառուցել և չշահագործել սրճարանը, որի շինթույլտվությունը գործարարն ունեցել է: Ըստ իրավապահների՝ Մինասյանն այս չարաշահումը թույլ է տվել, երբ Սերժ Սարգսյանը նախ վարչապետ էր, ապա՝ նախագահ, իսկ ինքն աներոջ աշխատակազմում բարձր պաշտոններ էր զբաղեցնում։

Իրավապահ մարմինների հարուցած այս քրգործերից բացի՝ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները պարբերաբար բարձրաձայնում էին Մինասյանի ենթադրյալ այլ կոռուպցիոն հանցագործությունների մասին ևս։ Մասնավորապես, Փաշինյանի աներորդին՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, 2020 թվականին Ֆեյսբուքում գրել էր․ «Դուք գիտեի՞ք, որ «Օպերա սյուիթ» հյուրանոցն էլ է Միշիկինը: Ես գիտեի, բայց մի տեսակ վստահ չէի։ Հիմա վստահ եմ»։

Իսկ ահա Ալեն Սիմոնյանը հայտարարել էր․ «Լավ, հիմա մեկը չկա՞ խոհանոցում դարանակալած այս ինքնասիրահարված տղուն ասի, որ եթե դու ապօրինի գումար չես վաստակել, ապա քո առաջին արձագանքը պետք է լինի մերժումը, քանզի դու պարտավորություն չունես Հայաստանի նկատմամբ, այլ ոչ թե այն հայրենասիրական հեքիաթները, որոնք չգիտես ինչու արթնացան միայն 2019 թվականին Հռոմի կենտրոնի հյուրանոցում: Կարճ ասած՝ սրանով Միշիկն ԱԱԾ տնօրենի առջև ընդունել է, որ ինքը Հայաստանի Հանրապետությանը վերականգնելու բան ունի և իրեն ետ են պահել միայն անձնական զեղումները, կանխատեսումները, որոնք ինքը նույնիսկ գրել է»։

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանի իշխանության ազդեցիկ ներկայացուցիչներից Միքայել Մինասյանին, որը թաքնվում է Հայաստանի արդարադատությունից և քաղաքական իշխանության կողմից մեղադրվում է կոռուպցիայի մեջ, արդեն երկու տարի է՝ իրավապահները չեն կարողանում հայտնաբերել։

Ռուստամ Բադասյանի ղեկավարած Պետեկամուտների կոմիտեից հրաժարվել են մեզ մանրամասներ հայտնել։ Անպատասխան են մնացել նաև Միքայել Մինասյանի գտնվելու վայրի մասին հարցերը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա, ինչպես հայկական արդարադատությունից թաքնվող մյուս ենթադրյալ կոռուպցիոներները, ապաստան է գտել Ռուսաստանի Դաշնությունում։

ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը չի բացառում, որ քրգործերի արհեստական ձգձգումը կարող է լինել իշխանություն-ընդդիմություն պայմանավորվածությունների արդյունքում։

Նշենք, որ Միքայել Մինասյանը, որը հատկապես 44-օրյա պատերազմի օրերին ու դրանից հետո տարբեր ձևաչափերով կոշտ քննադատում էր Նիկոլ Փաշինյանին՝ նրան մեղադրելով պատերազմում աղետալի պարտության, կոռուպցիայի, կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու համար, արտահերթ ընտրություններից հետո որևէ կերպ Փաշինյանին չի անդրադարձել։ Սերժ Սարգսյանի փեսան լռությունը չխախտեց նաև աներոջ առաջնորդած «Դիմադրության» շարժման ակտիվ փուլում։

Նիկոլ Փաշինյանի թիմակիցներից մի քանիսն այսօր ԱԺ-ում հրաժարվեցին այս թեմայով խոսել։ Անդրանիկ Քոչարյանն էլ հույս հայտնեց, որ Մինասյանն ինքնակամ կվերադառնա Հայաստան։

Արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը մուրճով քարոզարշավ էր իրականացնում, ընտրողներից պողպատե մանդատի համար քվեներ խնդրում՝ նաև ենթադրյալ կոռուպցիոներներին պատժելու համար։ Ինչո՞ւ այդ պողպատե մանդատի ուժը քաղաքացին այսօր չի տեսնում՝ հետաքրքրվեցինք Անդրանիկ Քոչարյանից։ Պատգամավորը մատնացույց է անում թերացող իրավապահներին․ «Պատասխանատուները պետք է այս հարցերին անդրադառնան, միշտ չէ, որ մուրճով պետք է հարցերը լուծվեն, բայց այն մարդիկ, որոնք թերանում են, պետք է իմանան, որ հանցագործության նկատմամբ լոյալ վերաբերմունք ունեցող պաշտոնյաների գլխին էլ կարող է գնալ»։

Միքայել Մինասյանին առնչվող ևս մեկ քրգործ հարուցվել էր այն ժամանակ, երբ վերջինը հայտարարեց, թե Հռոմում Արթուր Վանեցյանը հանդիպել է իրեն ու Փաշինյանի անունից առաջարկել որոշակի գումար վճարել պետբյուջե, չգալ Հայաստան և ազատվել քրգործերից։ Ավելի ուշ այս քրգործը կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Միքայել Մինասյանն իրեն վերագրվող մեղադրանքներն ավելի վաղ քաղաքական հետապնդում էր համարել։ Սակայն նշենք, որ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը դեռևս 2013-ին պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է բավական լուրջ կարողություններ, այդ թվում՝ հայտնի արվեստագետների 200-ից ավելի թանկարժեք գեղանկարներ, արձանիկներ ու քանդակներ։ Միքայել Մինասյանը հայտարարագրել էր նաև 3 առանձնատուն, մեկ ամառանոց, մեկ բնակարան բազմաբնակարան շենքում, 2 ընկերություններում բաժնեմասեր։ Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ՝ նրա դրամական միջոցները կազմել են 400 միլիոն դրամ, 268 հազար եվրո և 1 միլիոն 304 հազար դոլար։ Թե վարչապետի ու նախագահի աշխատակազմում պաշտոնյայի աշխատավարձով աշխատող Մինասյանն ինչպե՞ս է ահռելի կարողություն կուտակել, մնում է միայն ենթադրել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան