Գյումրիում բացվել է «Կինոտուն» խորագրով թանգարանային ցուցադրությունը

Լուրեր

28.06.2026 | 08:39
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 08:07
ԱԱ-2026. Հայտնի են 1/16 եզրափակիչի բոլոր զույգերը
28.06.2026 | 08:00
ԱԱ-2026. Արգենտինայի հաղթանակն ու Մեսիի հերթական գոլը, Ալժիր – Ավստրիա՝ 3:3. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 05:30
ԱԱ-2026. Պորտուգալիան չհաղթեց Կոլումբիային ու փլեյ-օֆֆ դուրս եկավ երկրորդ տեղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 03:11
ԱԱ-2026. Անգլիան ու Խորվաթիան հաղթեցին և կխաղան փլեյ-օֆֆում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 21:49
Վուչիչը հայտարարել է նախագահի պաշտոնում իր «վերջին օրերի» մասին
27.06.2026 | 20:57
Էդուարդ Սպերցյանը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա. աղբյուր
27.06.2026 | 20:25
Էդվարդ Ասրյանը մասնակցել է ԶՈՒ սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը
27.06.2026 | 19:58
Ռաիսա Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում․ Փաշինյան
27.06.2026 | 19:03
ԲՀԿ-ի համար ակնհայտ է՝ որևէ հաշվարկի դեպքում 4%-ի շեմը չի կարող համարվել հաղթահարված. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:27
Կոշտ քաղաքական խոսույթը ատելության խոսք չէ ու չի կարող արդյունքներն անվավեր ճանաչելու հիմք լինել. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 18:14
ՍԴ-ն պետք է գնահատի ոչ թե խախտումների առկայությունը, այլ արդյոք դրանք կարող էին ազդել արդյունքի վրա․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
27.06.2026 | 17:51
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
27.06.2026 | 17:23
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնությունը հաստատվել է. պետությանը կվերադարձվի 304,5 մլն դրամ
27.06.2026 | 17:12
156 քրեական վարույթ կա կոռուպցիոն ընտրական հանցագործությունների վերաբերյալ. ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Գյումրու Շիրազի փողոցի ալեքսանդրապոլյան շինություններից մեկի բակում , որտեղ նկարահանվել են մի քանի հայտնի ֆիլմեր՝ «Մեր մանկության տանգոն», «Հեղնար աղբյուրը», «Ուրախ ավտոբուսը», «Եռանկյունին», բացվեց «Կինոտուն» խորագրով թանգարանային ցուցադրությունը։ Այստեղ ներկայացված են հայկական արտադրության կինոֆիլմերի ցուցապաստառներ, լուսանկարներ, որոնք պատկերում են նկարահանումների ընթացքը, ինչպես նաև իրեր, որոնք օգտագործվել են ֆիլմերի նկարահանումների ընթացքում։
Նկուղը, որտեղ կազմակերպվել է ցուցադրությունը, պատկանում է գյումրեցի գործարար Արթուր Դավթյանի կնոջ ընտանիքին։ Թանգարան ստեղծելու գաղափարը եղել է Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի նախկին տնօրեն, գյումրեցի Հայկ Դեմոյանինը։

Դեմոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գաղափարն իրագործել են շատ արագ՝ երեք շաբաթվա ընթացքում։ Ինքն ունեցել է հայկական ֆիլմերի ցուցապաստառների հավաքածու և շարունակաբար հավաքել է նաև հայկական կինոյին վերաբերող ցանկացած նյութ։ Հետո պարզել է, որ հարևաններից մեկին է պատկանում ունի «Մեր մանկության տանգոյի» հերոսուհիներից Սիրանուշի կարի մեքենան, իսկ Արթուր Դավթյանի բարեկամներն ունեն Սիրանուշի այն պայուսակը, որով նա գնում էր բանտ՝ Ռուբենին տեսակցելու։ Այս ամենը նրանք նվիրել են նորաբաց թանգարանին։

Վերականգնել են հին ռադիոընդունիչը, որտեղից, ըստ մեր զրուցակցի, կհնչեն սիրված ֆիլմերի երաժշտությունները: Ցուցադրության կազմակերպման համար անհրաժեշտ նյութեր տրամադրել են նաև Հայաստանի ազգային արխիվն և Գրականության ու արվեստի թանգարանը։ Մինչև տարեվերջ մուտքը կլինի անվճար։

Հայկ Դեմոյանն ասաց, որ արդեն երեք թանգարան է բացել Գյումրիում։
«2019 թվականին որոշեցի սիմվոլիկ վերադարձ կազմակերպել դեպի Գյումրի՝ չնայած ես կապը չէի կտրել քաղաքի հետ։ Քանի որ դադարել էի աշխատել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, թանգարանային գործը որոշեցի շարունակել հայրենի քաղաքում։ Ըստ այդմ՝ պետք էր բավական ամբիցիոզ ծրագիր ունենալ և իրագործել։

2019-ին ձեռք բերվեցին մի քանի ալեքսանդրապոլյան շենքեր, որոնք այսօր գործում են, դրանք վերանորոգվեցին, վերականգնեցին, բերվեցին իրենց նախնական պատմաճարտարապետական տեսքին։

Գործում է «Հայուհի» թանգարանը Սլաբոդկա թաղամասում, գործում է «Ակումբ 1887-ը», գործում է նաև հայկական ազգային խորհրդանշանների ցուցասրահ, և շատ անսպասելի այս միջավայրում, որը խիստ ցանկալի էր ցանկացած պատմաբանի, թանգարանային գործի մասնագետի համար։ Հիշողություն կա այստեղ և իրական հիշողություն է, ոչ թե արհեստական․ սիրված վայր է եղել ռեժիսորների համար՝ հատկապես Ալբերտ Մկրտչյանի»։

Արմիկ Մովսիսյան