Հնարավո՞ր է ազնիվ խաղ՝ անազնիվ կանոններով․ «ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ»․ Ընտրական օրենսգիրք

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ներքաղաքական լարվածության ներկա իրավիճակում և արդեն իսկ հայտարարված արտահերթ ընտրությունների նախաշեմին Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանգամանալից քննարկումն առանձնահատուկ կարևորություն է ստանում։ Հայաստանի առջև ծառացած բարդագույն մարտահրավերները կարող է հաղթահարել միայն հանրության վստահությունը վայելող իշխանությունը, իսկ ձևավորվելիք իշխանությունների որակը մեծապես կախված է նաև ընտրությունների որակից։ Դա էլ իր հերթին պայմանավորվելու է Ընտրական օրենսգրքի որակով։ Հետևաբար՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի հղթահարման առանցքային բաղադրիչներից են։

Արտահերթ ընտրությունների գնալու ենք գործո՞ղ, թե՞ նոր Ընտրական օրենսգրքով։ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ խորհրդարանական մեծամասնությունը որոշում է կայացրել գնալ ԸՕ-ի պարզ փոփոխությունների և ընտրություններն իրականացնել համամասնական ընտրակարգով։ Նա շեշտել է՝ քննարկումների արդյունքում արձանագրել են, որ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հարցը թողնում են խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը, և որոշում է կայացվել, որ պետք է գնանք ԸՕ-ի պարզ փոփոխությունների, և ընտրություններն իրականացվեն համամասնական ընտրակարգով, այսինքն՝ առանց վարկանիշային ընտրացուցակի։

Քննարկմանը մասնակցում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը, «Արդար Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Կարապետյանը։