Սեպտեմբերի 13-ից հետո զոհված զինծառայողների մարմինների փորձաքննությունների ողջ ընթացքն ավարտվել է․ 201 մարմին է նույնականացվել։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարը նաև տեղեկացրեց, որ չնույնականացված մարմիններ չկան։ Ավանեսյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո կան զոհված զինծառայողների մասունքներ, որոնք հնարավոր չի եղել նույնականացնել նաև Հոլանդիայում։ Նաև կան նույնականացված …