Երևանում տեղի է ունեցել «Ծառայել լսարանին, երբ կարիքն ամենամեծն է. լրատվամիջոցների կարևորագույն դերն արտակարգ իրավիճակներում» խորագրով համաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
Բոլորը

Մայիսի 5-ին՝ Երևանում, տեղի ունեցավ «Ծառայել լսարանին, երբ կարիքն ամենամեծն է. լրատվամիջոցների կարևորագույն դերն արտակարգ իրավիճակներում» խորագրով համաժողովը, որը կազմակերպվել է BBC Media Action-ի կողմից, Եվրոպական  միության ֆինանսավորմամբ իրականացվող, «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Համաժողովը համախմբել էր միջազգային, տեղական և մարզային մեդիափորձագետներին՝ քննարկելու այն կենսական դերը, որ մեդիան խաղում է ճգնաժամային իրավիճակներում:

Համաժողովի ընթացքում քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են, ճգնաժամային իրավիճակներում հանդիսատեսին արժանահավատ տեղեկություն տրամադրելու ուղիները, արտակարգ իրավիճակներում ապատեղեկատվության դեմ պայքարելու կարևորությունը և այլն: Միջոցառման խոսնակները հանդես եկան թեմատիկ ելույթներով։ Երկրորդ մասում պանելային քննարկումների և աշխատարանների միջոցով, ներկաներին ներկայացվեցին մեդիաարտադրության, ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքակազմեր, ռեսուրսների ներգրավվման ռազմավարություններ և այլն։

Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար տիկին Անդրեա Վիկտորինը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար պարոն Վիկտոր Ռիխտերը։ Իր ելույթում մեծարգո դեսպան Անդրեա Վիկտորինը նշեցը. «Լրատվամիջոցների դերն արտակարգ իրավիճակներում վճռորոշ է՝ ճիշտ ժամանակին տրամադրել անսխալ տեղեկատվություն, ծառայել որպես հաղորդակցության հարթակ, կրթել և հոգեբանորեն աջակցել հանրությանը: Լսարան շահելու լրատվամիջոցների մրցավազքը կարող է տարբեր ռիսկեր ծնել, ինչպես նաև էթիկապես խնդրահարույց մտահոգություններ առաջ բերել՝ սենսացիոնիզմ, կեղծ տեղեկատվության տրամադրում, շահերի բախում: Լրատվամիջոցները կարող են, այնուամենայնիվ, պահպանելով էթիկայի չափանիշները, խթանելով մեդիա գրագիտությունը և հավասարակշռելով կոմերցիոն շահը և էթիկական նկատառումները, ձևավորել լսարանի վստահությունը և հանրային դիսկուրսի իրազեկման և ձևավորման գործում վճռորոշ դեր կատարել՝ հատկապես արտակարգ և ճգնաժամային իրավիճակներում»:

Մեծարգո դեսպան պարոն Վիկտոր Ռիխտերը հավելեց. «Այս պահին Հայաստանում հանգամանքները շատ ծանր են և այս համաժողովի թեման շատ արդիական է։ Ազատ մեդիայի դերը շատ կարևոր է արտակարգ իրավիճակներում, հատկապես ապատեղեկատվության, մանիպուլյացիայի և կեղծ լուրերի դեմ պայքարելու առումով՝ հիբրիդային պատերազմի արդյունքում, որին մենք ներկայումս բախվում ենք»:

«Մենք երախտապարտ ենք մեր հայ գործընկերներին՝ քաղաքացիներին բարձրորակ տեղեկատվություն տրամադրելու, ճգնաժամային իրավիճակներում մարդկանց ավելի դիմակայուն դարձնելու համար։ Արտակարգ իրավիճակներում կեղծ ինֆորմացիան մեծանում է և հավասարակշռված, ճշմարտացի ինֆորմացիայի անհրաժեշտությունը և մանիպուլյացիաներին դիմակայելու կարևորությունը էլ ավելի կարևոր է դառնում». իր խոսքում նշեց  BBC Media Action-ի ծրագրերի ղեկավար Էլլի Հաուորթը:

Ավելին իմանակու համար կարող եք բաժանորդագրվել «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում» տեղեկագրին՝ հայերենով և անգլերենով։

***

«Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագիրն իրականացվում է Դոյչե Վելլե Ակադեմիայի, «Հետք/Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի, «ԲիԲիՍի Մեդիա Էքշըն»-ի, «Բաց հասարակության հիմնադրամներ. Հայաստան»-ի և «Ֆակտոր ԹիՎի»-ի հետ համատեղ՝ Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման (BMZ) նախարարության ֆինանսավորմամբ։

Միջոցառումն իրականացել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում BBC Media Action-ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։