Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ—ից։ Ողջունելով հյուրին՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ թեեւ ավարտին է մոտենում դեսպանի դիվանագիտական առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում, նրա հետեւողական աշխատանքի արդյունքը շարունակական բնույթ է կրում: «Հայաստանի Հանրապետությունը կարեւորում եւ բարձր է գնահատում բարեկամական հարաբերությունները …

