Շրջափակման պատճառով Արցախի առողջապահության համակարգը գործում է խիստ սահմանափակումներով` առերեսվելով լրջագույն խնդիրների հետ։ Արցախի տեղեկատվական շտաբի տեղեկագրում առողջապահության ոլորտի պատասխանատուները ներկայացրել են, որ առկա է դեղորայքի և բժշկական պարագաների խիստ սղության խնդիրը, ինչի պառճառով դադարեցված են մնում բոլոր պլանային վիրահատությունները․ պահեստային դեղորայքն ուղղվում է միայն սուր դեպքերի համար։ Կարմիր Խաչի և ՌԴ խաղաղապահների աջակցությամբ հնարավոր …

